2017 թվականի հոկտեմբերի 11-ին` ժամը 05:45- 06:00-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը, տեխնիկական միջոցների գործադրմամբ, բացել է «Իզի-փեյ» ՍՊԸ-ին պատկանող՝ Երևան քաղաքի Էրեբունի փողոցի 28-րդ շենքի դիմաց գտնվող վճարահաշվարկային տերմինալի դռները և հափշտակել թղթադրամի պահոցը, մետաղադրամների պարկը։
Հոկտեմբերի 11-ին ՀՀ Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի բնակիչ 1972թ. ծնված Արմեն Գևորգյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում ԼՂՀ քր. օր-ի 183 հոդվածի 1-ին մասով, այն է գողությունը` ուրիշի գույքը զգալի չափերով գաղտնի հափշտակելը:
Հոկտեմբերի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Գյումրիում: Ժամը 19:00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Գոգոլի փողոցի բնակիչ, 27 ամյա Ս․Կ․ իր վարած Toyota Vitz մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Սայաթ-Նովա փողոցում վրաերթի է ենթարկել Գյումրիի բնակիչներ, 40-ամյա Լիլիա Ռուբենյանին, 13-ամյա Լյուդմիլա Ավագյանին և 4-ամյա Անյուտա Գրիգորյանին:
2017թ. օգոստոսի 30-ին ահազանգ է ստացել, որ ժամը 04:40-ի սահմաններում, «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան Երևան քաղաքի «Հաղթանակ» կամրջով Արգիշտի փողոցի ուղղությամբ ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը, ինչի հետևանքով մեկ անձ մահացել է, երկուսը՝ ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն:
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 23:02-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասում՝ «Եղնիկ» խանութի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նա պաշտոնը ստանձնելու հայտարարագիր է ներկայացրել, ըստ որի` ունի երկու բնակարան, մեկ ավտոտնակ և MercedesBenzS 500 մակնիշի ավտոմեքենա:
Դատավորները չեն ուզում քննել իրենց կոլեգայի դեմ հարուցված գործը` Գեղարքունիքի մարզի դատարանի նախագահի, դատավորի, մարզի դատախազի, փաստաբան Չինարյանի եւ մյուսների գործով արդեն 3 դատավոր ինքնաբացարկ է հայտնել, այն ուղարկվել է Արաբկիրի դատարան:
Երեւանի քաղաքապետարանի ավագանու անդամները քաղաքական դեմքեր չեն, ընդամենը տեղական ինքնակառավարման մարմնի անդամներ են, որոնց գործը քաղաքային տնտեսությունը ճիշտ կառավարելն է (եթե, իհարկե, ունակ են դրան):
Նախօրեին ԱԱԾ-ի կողմից կաշառքի գործով ձերբակալված «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ Գևորգ Մկրտչյանը և մյուս պաշտոնյաները կալանավորվել են։ Մեր տեղեկություններով՝ «Վանաձոր» ՔԿՀ պետը իրավապահների, ավելի կոնկրետ՝ Ազգային անվտանգության ծառայության ուշադրության կենտրոնում է հայտնվել, ապա ձերբակալվել նրա հեռախոսների գաղտնալսման արդյունքում։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 13-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար որոշ հասցեներ կհոսանքազրկվեն.
Մարզպետները իրենց դժգոհությունը ներկայացրել են վարչապետ Կարեն Կարապետյանին։ Նրանք ի մասնավորի ասել են. «Ինչ հարց, որ բարձրացնում ենք գյուղատնտեսության նախարարի մոտ, ոչ մի բանով չի օգնում, ոչ մի խնդրի լուծում չի տալիս։ Ընդհակառակը՝ մեզ է հրահանգում ռեսուրսներ ճարել ու ելք գտնել դրությունից դուրս գալու համար։ Նրա հետ հնարավոր չէ աշխատել այլեւս»։
Կառավարության հեղինակած «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության» մասին օրենքի նախագծի քննարկումները հասարակական մեծ աղմուկ են բարձրացրել: Այն դեռ Ազգային ժողովում չի քննարկվել, թեեւ նախատեսվում է, որ հոկտեմբերի 17-ին Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում կառավարության մշակած նախագծի շուրջ խորհրդարանական լսումներ հրավիրել:
«Ժողովուրդ» թերթի հետ զրույցում ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը չի բացառել, որ համայնքների խոշորացումից հետո իշխանությունները կանցնենմարզերի խոշորացման ծրագրին:
Հոկտեմբերի 13-ին, ժամը 20:04-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի հանդամասերում հովիվ է կորել:
Հոկտեմբերի 13-ին, ժամը 01:57-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ա. Բաբաջանյան փողոցում՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, շարժիչի հատվածից ծուխ է նկատվում, կա արգելափակված տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանին պատկանող «Սլավ գրուպ» ընկերությունը ընկել է դատարանի դռները՝ քաղաքացիներից գումարներ պահանջելով: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2017 թվականին պատգամավորին պատկանող ընկերությունը դիմել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան եւ քաղաքացի Արմեն Սիմոնյանից գումար է պահանջում, իսկ ահա գումարի չափը կազմում է մոտ 1 միլիոն 730 հազար 500 դրամ:
Երեւան-Էջմիածին երթուղին սպասարկող «Բուատ» ԲԲԸ-ն պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանին: Երեւան-Գյումրի երթուղին սպասարկող «Տրան ակնթարթ» ՍՊԸ-ն պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանին:
Սպիտակի նախկին քաղաքապետ, «Հավ» մականունով պատգամավոր Վանիկ Ասատրյանը, ով ԱԺ աշխատակազմին 100 հազար դրամի փոխհատուցման համար դիմում գրած մարզային պատգամավորներից է, վերջին շրջանում, մեր տեղեկություններով, երկու բնակարան է գնել դուստրերի համար: Ըստ որում, ասում են, որ վերջին բնակարանը գնել է ԱԺ ընտրություններից հետո:
Չնայած կառավարությունը հայտարարել է պետական բյուջեի ծախսերի խնայողական ռեժիմի անցնելու խիստ անհրաժեշտության մասին, սակայն հարկ եղած դեպքում նույն կառավարությունում չեն պահպանում այդ սկզբունքը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Անգլերեն լեզու մենք սովորում ենք մեր ողջ կյանքում, բայց միևնույն է, հաճախ օտարերկրացուն չենք կարողանում գրագետ պատասխանել, կամ տանջվում ենք այս կամ այն բառը հիշելու համար: Գերմանացի հոգեբան Գերման Էբբինհաուզն առաջարկում է հիշելու ունիվերսալ բանաձև:
Անկեղծ ասած, ինձ միշտ թվացել էր, որ ընտանեկան բռնությունների թեմայով զբաղվող հասարակական կազմակերպությունները մեր ժամանակներին բնորոշ հերթական «թիթիզությունն» են: Կան արևմտյան կազմակերպություններ, որոնք այդ թեմայի ուսումնասիրման ու լուսաբանման համար դրամաշնորհներ են տալիս:
Հոկտեմբերի 12-ին, ժամը 16:02-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի մոտակա խաչի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ:
Հոկտեմբերի 12-ին, ժամը 20.35 ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աղայան փողոցում այրվում է տուն. կա տուժած, անհրաժեշտ է օգնություն:
Հոկտեմբերի 12-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանային ռեսուրս կենտրոնի գործադիր տնօրեն Ջոնաթան Շոուին և Տեխնոլոգիաների ասիական ինստիտուտի գործադիր տնօրեն Օսամու ՄԻղունոյին, որոնք Հայաստան են ժամանել նախօրեին մեկնարկած «Դիմակայունություն հանուն կայուն զարգացման» միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով:
Գործադիրն ընդունեց «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականաշնորհելու մասին» որոշում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Ծխախոտի դեմ պայքարի մասին» շրջանակային կոնվենցիային Հայաստանը միացավ 2004 թվականի հոկտեմբերի 12-ին : 2008-ից, ՀՀ առողջապահության նախարարության և Հայաստանի հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ, հոկտեմբերի 12-ը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հայտարարվեց «Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր»:
Գյուղացիները բողոքում են բերքի իրացումից: Անտառի գեղեցկուհին, կարմաթուշ խնձորը ծառին են մնացել:
Անդրադառնալով Շիրակի պետական համալսարանում տիրող իրավիճակին, Կ. Գաբրիելյանը նշեց, որ դատախազության մասին օրենքի շրջանակներում ուսումնասիրություններ են կատարվում, որի շրջանակներում իրենք բազմաթիվ հարցումներ են ուղարկել տարբեր գերատեսչություններ.