Օրբելի փողոցում կատարված կողոպուտի հետքերով
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից խոշտանգում կատարելու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ:
Ռումինական adevarul.ro հեղինակավոր կայքը շարունակում է ներկայացնել Ռումինիայի պատմության հեղինակավոր դեմքերին եւ ընտանիքներին, որոնք կարեւորագույն դեր են ունեցել այս կամ այն ոլորտում։
Բոլոնիայում հայկական եկեղեցի չի գործում, սակայն մեր իտալացի բարեկամները հնարավորություն են ընձեռել իրենց եկեղեցում արարողություններ անցկացնել, շուտով յուրաքանչյուր կիրակի հնարավոր կլինի նաև պատարագ մատուցել, ինչը բավականին կարևոր քայլ է մեր նոր կազմավորվող համայնքի համար:
«Տնօրենները չպետք է իրենց պայմանագրերը կնքեն մարզպետների կամ քաղաքապետերի հետ, որովհետև դա ակնհայտորեն շահերի բախում է և լծակ՝ աշխատանքից ազատելու»:
«Զգուշացեք. երեխաներ են»: Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում:
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 16:06-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարի Թաղի 2-րդ փողոցի տներից մեկի դարպասների արանքում օձ է արգելափակվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող հրատապ ծրագրերի շրջանակներում հատկացված 60 միլիոն դրամի հաշվին կառուցվել է ոռոգման համակարգ, ինչի շնորհիվ համայնքում ոռոգելի հողերն ավելացել են մոտ 100 հեկտարով:
Ուժեղացված ծառայություն Երևան մտնող ճանապարհահատվածներում և մայրաքաղաքում. հերթական ստուգայցի արդյունքները։
Գործարք կատարելու պատրվակով մտել է բանկ, սպառնացել կառավարչին ու գումար պահանջել. ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։
Բոլոր տնտեսվարողներին հանձնարարվել է համապատասխանեցնել արտադրությունները սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգի և «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի պահանջներին: Խախտումների վերացման համար ծառայությունը սահմանել է ժամկետ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերության մասնաճյուղի կառավարչի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ:
Հոկտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՀՀ ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանին և ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար, գնդապետ Վաղինակ Սարգսյանին:
«Սա հսկայական վարչական ռեսուրս է, մասնավորապես՝ հանրակրթությունը, և ճանապարհ՝ հասնելու երեխաների ծնողներին և ապահովելու իրենց քվեն։ Իրենց նպատակը ՀՀԿ անդամների մեծ թիվը չէ, այլ որոշակի պարտավորություններ փոխանցել այդ մարդկանց, և ամեն ընտրական փուլին ընդառաջ՝ գործադրել այդ ողջ հսկայական մեխանիզմը և ստանալ ձայները։ Սրա դեմ պետք է պայքարել հասարակության մասնակցությամբ, որովհետև այն, ինչ տեղի է ունենում, երկկողմանի է, գործարք է։ Դպրոցի ուսուցիչը կամ տնօրենը կարող են ծնողին առաջարկել կամ ստիպել՝ իր ձայնը տալ տվյալ ուժին, բայց ծնողը միշտ կարող է չտալ իր ձայնը։ Այս հարցի լուծումը որևէ քաղաքական ուժից կախված չէ, եթե դա ՀՀԿ-ն չէ, այլ կախված է հասարակությունից»։
«Պետությունը պետք է ամեն ինչ անի, որ արտագաղթը գյուղերից կասեցնի. ես չգիտեմ՝ Ազգային ժողովում պատգամավորներն ինչո՞վ են զբաղված, պետք է սա լինի նրանց առաջնային քննարկման հարցը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ֆերմերային շարժում» կազմակերպության ղեկավար Սարգիս Սեդրակյանը։
«Կոնվերս» բանկի «Սայաթ Նովա» մասնաճյուղում անհայտ անձը բանկի աշխատակիցներից մեկի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով գումար է պահանջել:
«Բազում հետազոտությունների համաձայն՝ ընտանեկան բռնությունն առանձին երևույթ է, և նրա դեմ գործիքակազմը պետք է լինի լրիվ այլ»,- այսօր ընտանեկան բռնության դեմ պայքարի թեմայով հրավիրված քննարկումից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ մոտ 8 տարի է՝ դպրոցների տնօրեններին հարցնում են, թե՝ Սերժ Սարգսյանի նկարն ինչո՞ւ եք ամրացրել պատին, և ստանում են տարբեր պատասխաններ, թե՝ նախարարի հրաման կա, նախարարության որոշում կա, կառավարության որոշում կա.
Ժնևում հոկտեմբերի 7-ին Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակի բաց դռների օրվա շրջանակներում Ազգերի պալատի գլխավոր հանդիսասրահում Հայաստանը ներկայացել է ազգային դասական երաժշտության և պարային կատարումների հարուստ ծրագրով։ Ավանդաբար, ՄԱԿ Ժնևյան գրասենյակի ամենամյա բաց դռների օրվա ընթացքում, Ազգերի պալատը հյուրընկալում է ավելի քանի 30 հազար այցելուներ։
Գեղանկարիչ Հմայակ Բդեյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 9-ին, ժամը 18:00-20:00-ը, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
Հոկտեմբերի 9-ին, ժամը 15:52-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գ. Նժդեհի փողոցում այրվում է սուպերմարկետ:
«Մենք ունենք դարերի ընթացքում փորձությունների ենթարկված կենցաղավարման ձև, և հայկական ընտանիքը միշտ եղել է ամուր և օրինակելի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հ/կ նախագահ Սեդրակ Մամուլյանը՝ խոսելով Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի նախագծի մասին:
2015թ. 46 և 2016թ. 41 քննիչներ կարգապահական պատասխանատվության են ենթարկվել, քննիչների նկատմամբ հարուցվել են նաև քրեական հետապնդումներ՝ 2016թ. կոմիտեի ծառայողների վերաբերյալ քննվել է 49 քրեական գործ, որից 2-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ 42-ի վարույթը կարճվել է:
Հոկտեմբերի 9-ին, ժամը 11:08-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասի 1-ին փողոցի թիվ 19 շենքում:
Հոկտեմբերի 10-ին հյուսիսային շրջաններում, հոկտեմբերի 11-12-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հոկտեմբերի 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը հոկտեմբերի 4-ից 7-ը այցելեց Հալեպ, որի շրջանակներում ծանոթացավ շուրջ քառամյա պաշարումից հետո ազատագրված Հալեպի կրած վնասներին և քաղաքի վերականգնմանն ուղղված ջանքերին, տեղում հանգամանալից ուսումնասիրեց հալեպահայության արդի խնդիրները, համայնքային իշխանությունների հետ քննարկեց այդ խնդիրների լուծման հնարավորությունները, ինչպես նաև հանդիպումներ ունեցավ Հալեպի նահանգային իշխանությունների հետ:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետի տեղակալ Գագիկ Առաքելյանը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով։
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 04.00-ին, Ռուբինյանց և Պ.Սևակի փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել ՌԴ քաղաքացի, 1991 թ. ծնված Սերգեյ Մ.-ին, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվադանոց: