Բաժիններ՝

Կառավարությունը նախատեսում է երկարաձգել զենքի արտադրությամբ զբաղվող հայկական ընկերությունների լիցենզիաները

ՀՀ կառավարությունը հինգ տարի ժամկետով նախատեսում է երկարաձգել «65 ռազմական գործարան» և «Նեյտրոն գիտաարտադրական ﬕավորում» ընկերություններին տրված զենքի արտադրության լիցենզիայի գործողության ժամկետը: Այդ մասին որոշման նախագծերն ընդգրկված են կառավարության հոկտեմբերի 12-ի նիստի օրակարգում:

Ակնկալվում է, որ նախագծերի ընդունմամբ կկարգավորվեն ընկերությունների և ՀՀ գործադիր մարﬕնների ﬕջև հարաբերությունները, ինչպես նաև պետության տնտեսական ու ֆինանսական հնարավորությունների շրջանակներում կընդլայնվեն ներհանրապետական արտադրության տեսականին և ՀՀ զինված ուժերն ու այլ զորքերը կապահովվեն ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031