Բաժիններ՝

Ոստիկանները հայտնաբերել են Սպիտակում 2 տարի առաջ խարդախություն կատարած անձին

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունների, Կոտայքի մարզային վարչության և Հրազդանի բաժնի ծառայողները, համատեղ իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 10-ին՝ ժամը 14.05-ին, Երևան քաղաքի Տիչինայի փողոցի տներից ﬔկում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել 1961 թ. ծնված Գագիկ Հ.-ին, որը 2015թ. նոյեմբերի 7-ից ոստիկանության Սպիտակի բաժնի կողﬕց հետախուզվում էր ՀՀ քրեական օրենգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 3-րդ մասի 1-ին կետի ﬔղադրանքով (Խարդախությունը):

Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը, խափանման ﬕջոց է ընտրվել կալանքը:

Գագիկ Հ.-ն ներկայացվել է հետախուզումը նախաձեռնողին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս