Լուրջ բախում է հասունանում. Ֆլեշի Բարսեղին թալանե՞լ են. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթին հայտնի է դարձել, որ միջգերատեսչական լուրջ բախում է հասունանում: Այս անգամ պատճառը գործարար Ֆլեշի Բարսեղին թալանելն է:
«ՀՀ գլխավոր դատախազությունը միջնորդագիր է ուղարկել ՊԵԿ-ին՝ զգուշացնելով, որ կոնկրետ քայլերի կդիմեն մաքսակետերում հեղուկ վառելիքի հափշտակությունների դեպքերը կանխելու համար:
Մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազությունը ՊԵԿ-ին հիշեցրել է Այրում-Ջիլիզա մաքսային կետի պաշտոնատար անձանց կողմից հեղուկային վառելիքի հափշտակությունները: Սակայն չի մատնանշված, թե ՊԵԿ պաշտոնատար անձինք կոնկրետ որ ընկերության հեղուկ վառելիքն էին գողացել:
«Ժողովուրդ»թերթը գրել էր, որ ՊԵԿ պաշտոնատար անձինք հափշտակել էին Սերժ Սարգսյանի սանիկ, գործարար Բարսեղ Բեգլարյանին՝ Ֆլեշի Բարսոեղին պատկանող ընկերության հեղուկ վառելիքը, որը կազմել էր մոտ 495 լիտր»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: