ՄԻՊ-ը կդիմի Սահմանադրական դատարան, եթե կառավարությունը բիզնես օմբուդսմենի ինստիտուտ ստեղծի. «Ժողովուրդ»

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում ասել է, որ կդիմի Սահմանադրական դատարան, եթե կառավարությունը բիզնես օմբուդսմենի ինստիտուտ ստեղծի:

«Ինչպես հայտնի է՝ ՀՀ արդարադատության նախարարությունը հեղինակել է մի նախագիծ, ըստ որի՝ ստեղծվում է գործարարների շահերի պաշտպան: Բացի այդ՝ կառավարությունը պատրաստվում է ստեղծել առողջապահական օմբուդսմեն:

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է. «Այդտեղ ոչ թե անձնական մոտեցման հարց է, այլ սահմանադրական լուծումների հարց է, դա հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Սահմանադրության լուծումների համաձայն՝ մեր երկրում կարող է լինել մեկ օմբուդսմենի հաստատություն, որովհետև նրանք չեն ունենալու այն լծակները, որ մենք ունենք, չեն ունենալու այն անկախությունը, որը մենք ունենք, մշտապես կախյալ են լինելու կամ գործադիր իշխանությունից և այլն»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031