Իշխան Կարապետյանի պատկառելի ունեցվածքը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը, պարզվում է, բավական մեծ թվերի հասնող փոխառություններ ունի, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:

Ըստ այդմ, Կարապետյանը պարտքով է հանձնել 200 հազար ԱՄՆ դոլար ու 108 միլիոն 500 հազար դրամ: Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 316 միլիոն դրամ, 768 հազար ամերիկյան դոլար ու 225 հազար եվրո:

Պաշտոնյայի եկամուտներն էլ ստացվել են 1 միլիոն 970 հազար դրամ աշխատավարձից, 135 միլիոն դրամ արժողությամբ գույքի օտարումից, 60 միլիոն դրամ ու 369 հազար ԱՄՆ դոլար ստացված փոխառություններից՝ վարկերից, ինչպես նաեւ 8 միլիոն 100 հազար դրամ ու 12 հազար ԱՄՆ դոլար տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսից»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ»  թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս