Բաժիններ՝

Հրդեհ Վարդենիկ գյուղում. չորանոցների մոտակայքում տան տանիք է այրվել

Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 23:44-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում՝ չորանոցների մոտակայքում, այրվում է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Պարզվել է, որ այրվում է 7-րդ փողոցի տներից մեկի առաստաղը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։10-ին, մարվել՝ 01։40-ին։ Այրվել է տան փայտյա առաստաղը (մոտ 4 քմ):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս