«Գյումրիում մասամբ փլուզված շենքն օգտագործվել է որպես հանրակացարան: Գյումրու քաղաքապետարանը զբաղվում է այն հարցով, որ սեփականատերը որոշակի քայլեր ձեռնարկի շենքի նորոգման համար»:
2018 թվականի փետրվարի 17-ին «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության բուժքույր Աննա Ադամյանը ՀՀ ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրու բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ բժիշկներ Արթուր և Արմեն Նասիբյանները 2017 թվականի փետրվարի 17-ին անհիմն պատճառով վիճաբանել են իր հետ, որի ընթացքում շուրջ 10 րոպե շարունակ սեռական բնույթի հայհոյանքներ են տվել իր հասցեին:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Ազգային ժողովում 2008 թվականի Մարտի 1-2-ին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ հրավիրված լսումներին ՀՀԿ-ական պատգամավոր, նախկին Գլխավոր դատախաղ Գևորգ Կոստանյանը խոսեց այդ օրերին տրված գաղտնի հրամանի մասին:
Չորրորդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման նպատակով Հայաստանում Քաղաքաշինության պետական կոմիտեն քննարկում է արագ բազմաբնակարան շենքեր կառուցելու հնարավորությունները: Այս մասին այսօր րագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:
«Ուղիղ գրաքննություն է մտցվել Հայաստանում, և դրա մասին ոչինչ չի խոսվել»,- այսօր ԱԺ-ում 2008 թվականի Մարտի 1-2-ին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ հրավիրված լսումներին հայտարարեց Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու կայանված ավտոմեքենայի սրահից գողություն կատարած անձի ինքնությունը:
Այսօր Ազգային ժողովում 2008 թվականի Մարտի 1-2-ին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ հրավիրված լսումների ժամանակ «Քաղաքացիական Ազգային Նախաձեռնություն» հասարակական կազմակերպության անդամ Գևորգ Ղահրամանյանը հարցով դիմեց ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Կարեն Բիշարյանին:
«Մարտի 1-2-ի իրադարձությունների հիմքը դրվել է նախընտրական քարոզչության ժամանակ»,-այսօր ԱԺ-ում հայտարարեց Մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը 2008 թվականի Մարտի 1-2-ին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ հրավիրված լսումների ժամանակ:
Փետրվարի 22-ին ոստիկանության Շահումյանի շրջանային բաժնում ահազանգ է ստացվել, որ նույն շրջանի Դադիվանք գյուղում տուն է այրվում և ներսում կա երկու մանկահասակ երեխաներ:
Փետրվարի 15-ն՝ 22։20-ին, ոստիկանության Կոտայքի բաժին է դիմել մի տաքսու վարորդ ու հայտնել, որ Երևանում իր մեքենան մի տղամարդ է նստել ու պատվիրել իրեն տանել Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղ։
Փետրվարի 23-ին, ժամը 15:48-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 1-ին թաղամասի 14 շենքի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում:
Փլուզվել է Գարեգին Նժդեհ փողոցի նախկին հանրակացարանի շենքի մի հատվածը:
Երեկ`փետրվարի 22-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի զորամասերից մեկում հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող: Բերդ քաղաքում գտնվող զինվորական հոսպիտալում կատարված վիրահատությամբ զինվորի աջ թոքի կեսը հեռացվել է: Զինծառայողը եղել է գիտակցության մեջ:
Եթե սեփական հողիդ վրա ուզում ես ապրել ազատ ու երջանիկ՝ պետք է պայքարես: ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկած «Արցախը Հայոց պետականության համար պայքարի քառուղիներում» միջազգային գիտաժողովին այս մասին ասաց ԵՊՀ ռեկտոր ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Սիմոնյանը:
«Գառնու համայնքապետը «Քարերի սիմֆոնիա» կոչվող հուշարձանի դիմաց շինարարություն իրականացնելու թույլտվություն չի տվել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։
«0038 հրամանն արդեն իրողություն է, 00 արդեն նշանակում է՝ խիստ գաղտնի, բայց այն դուրս է եկել Պաշտպանության նախարարության շրջանակներից, որի համար դատապարտվել են առնվազն 2 անձնավորություն՝ գնդապետ Արմեն Սարգսյանը և նրա վարչության աշխատակիցը»,- այսօր ԱԺ-ում 2008 թվականի Մարտի 1-2-ին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ հրավիրված լսումների ժամանակ հայտարարեց Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող Փաստահավաք խմբի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը:
Փետրվարի 23-ի ցերեկը, 24-25-ը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ 2017թ. առաջին անգամ համայնքներում մոտ 1.6 մլրդ դրամ աղբահանության վճարների գումարներ են հավաքագրել:
«Փաստահավաք խումբը որևէ տեղեկություն չկարողացավ հայթայթել այն մասին, որ 2008 թվականի մարտի 1-2-ին ցուցարարների կողմից կիրառվել է զենք-զինամթերք, նռնակներ և այլն»,- այսօր ԱԺ-ում 2008 թվականի Մարտի 1-2-ին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ հրավիրված լսումներին հայտարարեց Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող Փաստահավաք խմբի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը:
Բժշակական կենտրոններից մեկում նորածնի մահվան դեպք է գրանցվել:
«Իմ ելույթն ուզում եմ սկսել պարոն Կոստանյանի այն գնահատականից, որ ինքը Մարտի 1-ի դեպքերից 5 տարի հետո էր դարձել Գլխավոր դատախազ, և հետագա բացահայտումներն ավելի դժվար էին լինելու, որովհետև այդ 5 տարվա ընթացքում մարդիկ բացակայել են»:
Ի պատասխան ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառաության հանձնարարականի՝ «Lutik» ապրանքանիշի մարինացված վարունգի մեջ որդեր լինելու վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել արտադրող հնդկական «Բնազրում Ագրո էքսպորտս» ընկերությունը:
Փետրվարի 23-ին, ժամը 10.50-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջի տակ` գետի մեջ, կասկածում են, որ կարող է դիակ լինել։
Ոստիկանության Արարատի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Արարատի մարզի Գինեվետ գյուղի բնակիչ, 2000 թ. ծնված Արտակ Հրաչի Ներսիսյանը, որը փետրվարի 20-ին, ժամը 14-ի սահմաններում, տնից դուրս է եկել և չի վերադարձել: Արտակ Ներսիսյանը տառապում է մտավոր հետամնացությամբ:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ բժշկական կենտրոնում բուժման հետևանքով այրվածք ստացած մանկահասակ երեխայի մոր գրառման վերաբերյալ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:
Ազգային ժողովում շարունակվում են ԱԺ «Ելք» խմբակցության նախաձեռնած «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծի շուրջ խորհրդարանական լսումները:
Արցախի Շահումյանի շրջանի Դադիվանք գյուղում փետրվարի 22-ի առավոտյան բռնկված հրդեհի հետեւանքով 7 ամսական երկու երեխա է մահացել:
«Մեր պահանջը բացարձակ կապ չունի քաղաքականության հետ, մեր պահանջն է՝ բացահայտել Մարտի 1-ի ոճրագործությունը»,- այսօր ԱԺ-ում կազմակերպված 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ հրավիրված լսումների ժամանակ հայտարարեց Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը:
Փետրվարի 23-ին, Ժամը 10:50-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում կա դի:
Ազգային ժողովում մեկնարկել են ԱԺ «Ելք» խմբակցության նախաձեռնած «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծի շուրջ խորհրդարանական լսումները: