«Լա՞վ եք, պարոն Կոստանյան». Լևոն Բարսեղյանը՝ Գևորգ Կոստանյանին
«Ուղիղ գրաքննություն է մտցվել Հայաստանում, և դրա մասին ոչինչ չի խոսվել»,- այսօր ԱԺ-ում 2008 թվականի Մարտի 1-2-ին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ հրավիրված լսումներին հայտարարեց Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:
Նրա դիտարկմամբ՝ այս հանրային լսումներն էմոցիոնալ մխիթարություններ են, որովհետև ամենքին ամեն ինչ հայտնի է. «Դիրիժորը եղել է Ռոբերտ Քոչարյանը, երկրորդ դեմքը՝ Սերժ Սարգսյանը, և բոլոր այն մարդիկ, ում անուններն այստեղ թվեցին: Լա՞վ եք, պարոն Կոստանյան: Դուք ձախողված դատախազ եք, առյուծի սիրտ պետք է ուտել, որպեսզի այդ հարցազրույցը տալուց հետո մարդ համարձակվի գալ այստեղ:
«Քոչարյան Ռոբերտին հարցաքննեինք, որ ի՞նչ ասեր», դուք եք ասել երեկ: Այսինքն՝ դուք գիտեիք, թե Քոչարյան Ռոբերտն ինչ պետք է ասեր, ու դա արժեքավոր չէր, դրա համար կարիք չկա՞ր նրան լսել: Էդ տեսակ ձախողումներից հետո ուրիշ գործեր չեմ ուզում պատմել ձեր կենսագրությունից, շնորհակալություն պետք է հայտնեմ, որ քիչ առաջ ելույթում ՌԴ Սահմանադրությունից ինչ-որ բաներ մեջ չբերեցիք, հուսամ՝ գիշերները լավ եք քնում»: