
Արցախի ոստիկանությունը՝ Դադիվանք գյուղում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին

Փետրվարի 22-ին ոստիկանության Շահումյանի շրջանային բաժնում ահազանգ է ստացվել, որ նույն շրջանի Դադիվանք գյուղում տուն է այրվում և ներսում կա երկու մանկահասակ երեխաներ:
Պարզվել է, որ ժամը 10:00-ի սահմաններում չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Դադիվանք գյուղի բնակիչ` 1971թ. ծնված Ա.Հ-ի տանը, ինչի հետևանքով տանը գտնվող նրա մանկահասակ երեխաներ՝ 2017թ. ծնված Արինա և Ալինա Աստվածատրյանները այրվել ու մահացել են: