Բաժիններ՝

«Գաղտնի հրամանով ընդամենը մի բան է արվում՝ ստեղծվում է Երևան քաղաքի կայազորի պետի վարչակազմ». Նիկոլ Փաշինյանը՝ Գևորգ Կոստանյանին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Ազգային ժողովում 2008 թվականի Մարտի 1-2-ին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ հրավիրված լսումներին ՀՀԿ-ական պատգամավոր, նախկին Գլխավոր դատախաղ Գևորգ Կոստանյանը խոսեց այդ օրերին տրված գաղտնի հրամանի մասին:

«Այո, դա գաղտնի հրաման էր, ու այդ գաղտնիքը հրապարակելու համար անձինք ենթարկվեցին պատասխանատվության, բայց արդյոք  դա ենթադրո՞ւմ էր զորքի մասնակցություն կամ ներգրավվածություն Մարտի 1-ի միջոցառումներին, իհա՛րկե ոչ: Որովհետև այդ հրամանը վերաբերում էր զորքը զորանոցային վիճակի բերելու անհրաժեշտությանը, որովհետև այդ ժամանակահատվածում սահմանին ակտիվացումներ էին գնում»,- հայտարարեց Գ. Կոստանյանը:

Իր ելույթում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Գ. Կոստանյանի հայտարարությանը. «Պարոն Կոստանյան, դուք ասում եք՝ այդ գաղտնի հրամանը սահմանները պաշտպանելու համար է արվել: Հրամանը ձեռքիս տակ է, այդ հրամանում ընդամենը մի բան է արվում՝ ստեղծվում է Երևան քաղաքի կայազորի պետի վարչակազմ, ամբողջ գործողությունները, որ այս հրամանով կարգավորվում են, Երևանի սահմաններից այն կողմ չի անցնում: Դուք ինչի՞ մասին եք խոսում»:

Ն. Փաշինյանը վստահ է՝ Մարտի 1-ի համար 1 պատասխանատուն ոչ թե Ռոբերտ Քոչարյանն է, այլ՝ Սերժ Սարգսյանը. «Սերժ Սարգսյանն է թիվ մեկ պատասխանատուն, որովհետև Ռոբերտ Քոչարյանը նրա համար էր արյուն հեղում, եթե չէր ուզում, մինչև հիմա թող Բաղրամյան 26-ում չնստեր՝ Մարտի 1-ի զոհերին, քաղբանտարկյալներին, ՀՀ քաղաքացիների ձեռ առնելով, սա է ճշմարտությունը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս