
Հրդեհ Դավթաշեն թաղամասում

Փետրվարի 23-ին, ժամը 15:48-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 1-ին թաղամասի 14 շենքի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը:
Պարզվել է, որ շենքի 9-րդ հարկի միջանցքի և տանիքի միջնամասում այրվում է խորդանոց:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:12-ին, մարվել՝ 16:30-ին:
Այրվել է խորդանոցն ամբողջությամբ (10 քմ):