Քաղաքացին բաղնիքում դանակով վնասել է պարանոցի կոկորդային հատվածը. վիճակը ծանր է
Մարտի 13-ին ժամը 17:09-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Դ.Բեկ 4 հասցեում Ա.Հ.-ն ինքնասպանության փորձ է գործել` բաղնիքում դանակով վնասել է պարանոցի կոկորդային հատվածը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր և առաջին օգնություն ցուցաբերելուց հետո Ա.Հ.-ին տեղափոխել «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:
Ըստ բժիշկներից ստացված տեղեկության` Ա.Հ.-ի վիճակը գնահատվում է ծանր: