Բաժիններ՝

Լրագրողի նկատմամբ ֆիզիկական ուժ գործադրելու դեպքով Կոտայքի բաժնի պետը ներգրավվել է որպես մեղադրյալ

Ապրիլի 20-ին ոստիկանության ծառայողների կողմից խոչընդոտվել է հավաքները լուսաբանող լրագրող Տիրայր Մուրադյանի մասնագիտական օրինական գործունեությունը, և նրա նկատմամբ ֆիզիկական ուժ էր գործադրվել:

Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել:
Միևնույն ժամանակ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել է ծառայողական քննություն:

Նախաքննության ընթացքում ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի պետ Արսեն Արզումանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ։
ՀՀ ոստիկանության պետի հրամանով Արսեն Արզումանյանի ծառայողական լիազորությունները կասեցվել են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031