Հրաչյա Ռոստոմյանը խոստանում է ստուգումներ իրականացնել նաև Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայաններում և օբյեկտներում
«Բոլոր այն կառույցները, որոնք գտնվում են մեր անվտանգության տեսչության ներքո, մենք արդեն պլանը մշակել ենք և գործառույթները սկսել ենք և, բնականաբար, բոլորը կլինեն հանրային և բոլորը կանցնեն տեխզննում և անվտանգության նորմերին կհամապատասխանեն»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը` ի պատասխան հարցի, թե պատաստվո՞ւմ է ստուգումներ իրականացնել նաև Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայաններում և օբյեկտներում:
Հարցին, թե պատրաստվո՞ւմ է ստուգումներ իրականացնել Ռուբեն Հայրապետյանի օբյեկտներում, որի հետ վատ հարաբերություններ ունի, նախարարը հակադարձեց. «Ես պարոն Հայրապետյանի հետ անձնական որևէ վատ կամ լավ հարաբերութուն չեմ ունեցել: Իսկ ստուգումներ իրականացվելու են բացառապես բոլոր կազմակերպություններում»:
Նա նշեց, որ այն օբյեկտներում, որտեղ խախտումներ են հայտնաբերել, ժամանակ են տվել, որպեսզի դրանք վերացվեն և 2 շաբաթ անց կհրապարակեն արդյունքները: