Բաժիններ՝

Փրկարարները մարել են Արտաշատ քաղաքում բռնկված հրդեհը

Մայիսի 23-ին, ժամը 13:22-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:21-ին, մարվել՝ 13:44-ին: Ամբողջությամբ այրվել է Օգոստոսի 23 փողոցի տներից մեկի ննջասենյակի պահարանը և մասամբ զգեստապահարանը:

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս