
Առաջիկա օրերին տեղումներ են սպասվում

Հանրապետության տարածքում`
Մայիսի 23-28-ը՝ կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում`
Մայիսի 23-28-ը՝ կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Երևան քաղաքի մայիսի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 33.60C (1989 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 6.10C (1991 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 19.00C