Հունիսի 7-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Գառնի գյուղի Երևանյան փողոցի սկզբնամասում իրար են բախվել «Ֆոլքսվագեն Գոլֆ» եւ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. ինչի հետևանքով «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի վարորդը եւ «ՎԱԶ-2107»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Հունիսի 8-ին՝ ժամը 11.50-ին, ոստիկանության Սևանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Սևանի դատարանի մոտ կրակոցներ են հնչել։
Ռուսաստանի Դաշնությունում շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, որի ընդունման դեպքում Ռուսաստանում պայմանագրով աշխատող Հայաստանի քաղաքացիների վարորդական իրավունքները կճանաչվեն:
Հունիսի 8-ին՝ ժամը 00.50-ին, Արարատի մարզի Նորաբաց գյուղի 21-ամյա մի բնակիչ ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է տվել, որ հունիսի 7-ին՝ ժամը 22.47-ի սահմաններում, իրեն է զանգահարել մի տղամարդ և պահանջել, որ խոսելու նպատակով հանդիպեն։
Հունիսի 8-ին, ժամը 09:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կիլիկիա թաղամասի թիվ 6 շենքի մոտակայքում գտնվող ծառի ճյուղը պոկվել և ընկել է կայանած ավտոմեքենայի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 7-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհին իրար են բախվել «Մերսեդես վիանո», «ԳԱԶել» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի 6 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է օրական 1 ԳԲ գերարագ ինտերնետ առաջարկող «Data օրական» կանխավճարային փաթեթը: Այն թույլ է տալիս ինտերնետը միացնել միայն այն օրերին, երբ անհրաժեշտ է՝ այսպիսով վերահսկելով ինտերնետի օրական ծախսերը:
Հունիսի 7-ին, ժամը 9.20-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ճանապարհին իրար են բախվել «Լեքսուս» եւ «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենաներ. «Լեքսուս»-ի 2 ուղևորներին տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, իսկ «Մերսեդես բենց»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Սևանի դատարանի դիմաց, մեկ անձ վիրավորվել է ոտքի շրջանում:
Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմը 23 թափուր տեղի համար ՀՀ քաղաքացիներից 6537 հայտ է ստացել: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից:
Հունիսի 7-ին, ժամը 5.40-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմելենան Երևան-Սևան ճանապարհին բախվել է «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենային. «ԲՄՎ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կառավարությունն ընդունեց «Մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատանք փնտրող անձանց՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրման» կարգը:
«Ժողովուրդ» թերթը զրուցել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, «Սասնա Ծռերի» գործը քննող Արտուշ Գաբրիելյաի հետ
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն այսօր կառավարության նիստի ժամանակ անդրադարձավ սոցիալական ոլորտում զբաղվածության պետական ծախսերի արդյունավետության խնդրին: Ըստ նրա` ներկայում կան 14 ծրագրեր այս ոլորտում, այժմ առաջարկվում է 15-րդը:
2018թ. հունիսի 4-ին Բարձագույն դատական խորհուրդը դռնփակ նիստում որոշումներ է կայացրել դատավորներ նշանակելու նպատակով թեկնածուներ առաջադրելու մասին:
Այսօր կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ արդյունքներ կան էլեկտրաէներգիայի սակագների իջեցման հետ՝ կապված իրավիճակի ուսումնասիրությունից:
Հունիսի 8-ին ժամը 06:40-ին Շուշիի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Շուշիի շրջանի «Զառսլու» կոչվող տեղանքում տեղի է ունեցել ՃՏՊ: Շուշիի ՀՓՄ-ից մեկ մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր:
27-ամյա Արտուշ Մուրադյանը որոնվում է որպես անհետ կորած։
Շիրակի նորանշանակ մարզպետ Կարեն Սարուխանյանն առաջին նշանակումներ է կատարել:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 8-ին՝ ժամը 00:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Հունիսի 8-ին՝ ժամը 02:31-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա-Տիչինա փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած վերամբարձ կռունկին, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունիսի 8-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու բնակարանից առանձնապես խոշոր չափերով գողություն կատարած անձի ինքնությունը։
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Նավասարդյանը, ով վերջերս է նշանակվել այս պաշտոնում, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Հունիսի 8-ին՝ ժամը 00:55-ին. «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խորենացի-Բելինսկի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 8-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Երեւանի Արաբկիր վարչական շրջանի` Սոսեի, Լեռ Կամսարի, Ջեյմս Բրայնսի փողոցների, Գուլակյան փող. 27-ից-72, Աղբյուր Սերոբ փող. 10, Վաղարշյան փող. 1, 3, Գյուլբենկյան փող. 1, 2, 2/1 համարների, Բաղրամյան պող. 40-ից-64 համարների` իրենց կոտորակներով և Բաղրամյան 2-րդ փակուղու ջրամատակարարումը:
Հայաստանում տաքսի ծառայության ոլորտում առկա խնդիրները շարունակվում են մնալ չլուծված՝ չնայած երկրում տեղի են ունեցել ներքաղաքական փոփոխություններ:
Կանադայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբգար Եպիսկոպոս Հովակիմյանը դատապարտում է Վեհափառ Հայրապետի նկատմամբ հայր Կորյունի անհնազանդ ընթացքը։
Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ:
ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի 2018թ. մարտի 19-ին հաստատված հաշվետվության և կից նյութերի ու փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2016-2017թթ. ընթացքում ավտոմեքենաների սեփականատեր հանդիսացող անձինք, հանդիսանալով տեսանկարահանման և լուսանկարահանման միջոցով ամրագրված ՃԵԿ խախտումների սուբյեկտ, ապացույցներ են ներկայացրել գույք կամ եկամուտներ չունեցող 15 ֆիզիկական անձանց կողմից խախտումները կատարելու վերաբերյալ: