Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանակ չունենալու պատճառով չի հասցնում հետևել ֆուտբոլի աշխարհի առաջնության բոլոր խաղերին, սակայն երբեմն հետաքրքրվում է, թե որ խաղն ինչ հաշվով է ավարտվել:
Երկու տարի առաջ Իրաքից Հայաստան տեղափոխված Մազին Նեսրոբ Մոսի ընտանիքը թեև շատ է երազում իր ծննդավայրի խաղաղությունը, սակայն նույնիսկ այդ պարագայում չի պատրաստվում թողնել հայրենիքը՝ Հայաստանը:
Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը մանրամասներ է հաղորդել Ազգային ժողովի նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի առանձնատանը կատարված խուզարկության արդյունքներով:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով հունիսի 20-21-ին կատարված խուզարկությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների հիման վրա քրեական գործ է հարուցվել հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու, ապօրինի հարստանալու դեպքերի առթիվ։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով քննիչի կայացրած որոշումներով դադարեցվել է Երևան քաղաքի Սարի թաղ թաղամասում 2016 թվականի հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող Արմեն Մարտիրոսյանի, Դավիթ Սանասարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով իրականացվող քրեական հետապնդումը՝ նրանց արարքներում հանցակազմի բացակայության հիմքով:
Գեղարքունիքի մարզի Շողակաթ խոշորացված համայնքի Դրախտիկ գյուղի բնակիչները շուտով կկարողանան օգտվել բնական գազից, որին սպասել են մոտ ութ տարի:
Կրակոց` «Բարեկամություն» մետրոյի կայարանի գետնանցումում
Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը գործողություններ է իրականացնում «Գլոբուս» բիզնես կենտրոնի մոտակայքում: Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները գործողություններ իրականացնում «Գլոբուս» բիզնես կենտրոնի մոտակայքում:
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի հրամանով հաստատվել է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի NN 4 և 4/3 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրներից բնակարան ձեռք բերելու ցանկություն ունեցող պետական ծառայողների կողմից ներկայացվող դիմում-հայտերի ձևը, միաժամանակ փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետ սահմանելով 2018 թվականի հուլիսի 23-ը:
Հունիսի 22-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա Մ1 ճանապարհի 47.5 կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-11183-110-20» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով՝ գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումները և ձեռքբերումները գնահատելու համար հունիսի 22-ին մեկնարկել է դիմորդների մրցութային գործընթացը:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Վանաձոր քաղաքի բնակչին առևանգելու, ավազակությամբ գույքը հափշտակելու դեպքի հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել 4 անձի, ևս մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Հունիսի 17-ին, ժամը 13.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 53-րդ կմ-ին վրաերթի էր ենթարկել 7-ամյա Վաչագան Մեսրոպյանին, ում մարմնական վնասվածքներով տեղափոխել էր հիվանդանոց:
2018-ի մայիսի 1-ից 31-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 7 դեպքի մասին։ Կորուստները ոչ մարտական են:
Գեներալ Մանվել Գրիգորյանի տանը կատարված խուզարկության ժամանակ ի թիվս Հայոց բանակին ուղղված օգնությունների, նկատվեց նաև Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի Սոցիալական ծառայության արկղը:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրով բյուջետային սուբսիդավորման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում Նորք-Մարաշի զինված խմբի գործով ամբաստանյալ, Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի պաշտպանը հանդես եկավ միջնորդությամբ` իր պաշտպանյալի խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխելու վերաբերյալ:
Հունիսի 22-ին, ժամը 13:32-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Թալին ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում այսօր ստացվել և վարույթ է ընդունվել քրեական աշխարհում «Անդիկ» մականունով հայտնի «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի կողմից թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու և պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում դատավոր Արմեն Բեկթաշյանը որոշում է կայացրել բավարարել Նորք-Մարաշի զինված խմբի գործով ամբաստանյալ Հարություն Սարիբեկյանի պաշտպանի կողմից ներկայացված միջնորդությունը՝ իր պաշտպանյալների խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխելու վերաբերյալ:
Հունիսի 21-ին, ժամը 19.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Րաֆֆու և Սեբաստիայի փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1980 թ. ծնված Գեղամ Վ.-ին:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում հունիսի 20-ին բերման ենթարկված թվով 30 «օրենքով գողերից» և քրեական հեղինակություններից ձերբակալվել են 2-ը՝ Ալո մականմամբ Ալեքսանդր Մակարյանը և Մասիվցի Անդիկ մականմամբ Անդրանիկ Հարությունյանը։
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հունիսի 22-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Այսօր՝ հունիսի 22-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել:
Երեկ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով Գյումրու «Մուշ» բաժնի ոստիկանապետ է նշանակվել Խորեն Բարխոյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Արման Եղոյանը տեխնիկական վրիպակ որակեց 54 միլիոն դրամ թիվը, որը երեկ վարչապետը նշել էր որպես կառավարական առանձնատների ջրի պարտքի ընդհանուր գումար։ «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ Եղոյանը նշել է, որ հանձնարարվել է ճշտել պարտքերի առկայությունը, դրանց չափը և ներկայացնել հստակ տվյալներ։
Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը գտնում է՝ Մանվել Գրիգորյանի կալանավորումն ապօրինի է։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ Մանվել Գրիգորյանը տառապում է այնպիսի երկու հիվանդություններով, որոնք, իր կարծիքով, ընդգրկված են ՀՀ կառավարության համապատասխան որոշման մեջ, որով անհամատեղելի է վերջինիս արգելանքի տակ վերցնելը՝ կալանավորելը։
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի կողմից շորթմամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Հունիսի 21-ին, ժամը 13.40-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Սարդարապատ գյուղից բերման են ենթարկել 1986 թ. ծնված Արմեն Մ.-ին՝ իր վարած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով, իսկ Նորապատ գյուղից՝ 1993 թ. ծնված Արթուր Մ.-ին:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հունիսի 21-ին ստացվել և վարույթ է ընդունվել քրեական աշխարհում «Ալո» մականունով հայտնի «օրենքով գող» Ալեքսանդր Մակարյանի կողմից խոշոր չափերով թմրամիջոց ձեռք բերելու և պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։