Հաշվի առնելով Ամուլսարում ստեղծված իրավիճակը և դրա լուծման գործընթացում քաղաքացիական հասարակության լայնամասշտաբ ներգրավվածություն ապահովելու խնդիրը՝ սեղմ ժամկետներում ձևավորվելու է աշխատանքային խումբ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանի գլխավորությաբ:
Վարչապետը պատասխանում է քաղաքացիների հարցերին (ուղիղ):
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից պոմպակայանի հոսանքազրկման հետևանքով, ս.թ. հունիսի 26-ին ժամը 11.00-17.00 կդադարեցվի Արմավիրի մարզի` Արտամետ և Արևադաշտ համայնքների, «Հայաստանի հողեր» ՍՊԸ-ի ջրամատակարարումը։
Արմավիր մարզի Այգեկ գյուղի բնակիչները 168.am-ի հետ զրույցում իրենց բողոքը հայտնեցին իրենց և հարակից մի քանի գյուղերը սպասարկող 205 համարի երթուղուց։ Երթուղին միակն է, որով այդ համայնքների բնակիչները կարող են հասնել Երևան, բայց բնակիչների պնդմամբ՝ այն նորմալ չի աշխատում, մեքենաները հին են, անսարք։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է ապրիլի 20-ին «Lragir.am» տեղեկատվական հարթակի լրագրող Թ.Ենոքյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը` մեկ մեղադրյալի մասով:
ՀՀ երրորդ նախագահի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը, ով հունիսի 25-ին բերման էր ենթարկվել ոստիկանության կողմից, ազատ է արձակվել:
Հայաստանի ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել, որում ներկայացված է Ալեքսանդր Սարգսյանին բերման ենթարկելու գործողությունը:
Արմավիրի մարզի Էջմիածին համայնքը նոր ղեկավար ունի:
ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում հունիսի 25-ին տեղի է ունեցել Հանրապետական զորակոչային հանձնաժողովի նիստ, որի ընթացքում ամփոփվել են ձմեռային զորակոչի արդյունքները և քննարկվել 2018թ. ամառային զորակոչի պատշաճ կազմակերպման ու անցկացման հարցերը:
Հունիսի 25-ին տեղի է ունեցել Բարձրագույն դատական խորհրդի աշխատանքային հանդիպումը ՀՀ վարչական դատարանի դատավորների հետ:
Մեքենաներից կատարված գողությունները բացահայտվել են։
Արցախում գայլի հաձակման հետևանքով մահացած Կամո Գասպարյանի մոտ կատաղության կլինիկան զարգացել է 23-րդ օրը, իսկ Արինա Մարգարյանի մոտ 25-րդ օրը և ավարտվել մահով:
«Ֆաստ կրեդիտ կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի Ավան մասնաճյուղում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը. վերջինս ձերբակալվել է:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, հանցավորության դեմ պայքարին ուղղված իրենց գործառույթների իրականացման շրջանակներում, դեռևս 2018թ. հունիսի 16-ին Էջմիածին քաղաքում խուզարկություններ էին անցկացրել ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի տանը, ամառանոցում և նրան պատկանող այլ տարածքներում:
Քիչ առաջ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ինչպես նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Սայաթ-Նովա փողոցից բերման են ենթարկել Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննված քրեական գործով բացահայտվել են «Կոմայգի» կոչվող տարածքում տեղի ունեցած խուլիգանության դեպքի բոլոր հանգամանքները:
Պաշտպանության նախարարը հրաման է ստորագրել զորակոչի շրջանակում հանձնաժողովներ ստեղծելու մասին:
Ազգային անվտանգության ծառայությունը բերման է ենթարկել ՀՀ պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ Վաչագան Ղազարյանին: «Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատեց ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը:
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի (Կենտրոն և Նորք Մարաշ նստավայր) որոշմամբ զինված խմբի գործով ամբաստանյալ, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի խափանման միջոց կալանավորումը փոփոխվեց, և նրա նկատմամբ կիրառվեց անձնական երաշխավորություն։
2018թ. ամառային զորակոչին ընդառաջ հունիսի 25-ից մինչև զորակոչի ավարտը «Զվարթնոց» օդանավակայանում շուրջօրյա ծառայություն են իրականացնելու ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցները:
Հունիսի 23-ին, ժամը 19.25-ին, «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ գնացքը հարվածել է կովի:
Հունիսի 25-ին, ժամը 13:51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում գտնվող «Մոր և մանկան առողջության պահպանման գիտական կենտրոն» ՓԲԸ-ի լաբորատորիայում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Զինվորը մահացել էր՝ սպառազինության ծառայության պետի անփութության պատճառով:
Հունիսի 23-ին պարզվել է, որ վրաերթի ենթարկված անձը 1959 թ. ծնված Հրաչյա Կիրակոսյանն էր:
Հունիսի 25-ին՝ ժամը 13:45-ին, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչություն Երևանի Մոսկովյան 8 հասցեում գտնվող զարդերի վաճառքի սրահից ահազանգ է ստացվել։
Հունիսի 25-ին, ժամը 13:34-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Վաղարշյան փողոցի «Կրպակ» սուպերմարկետի մոտ նկատվել է կորած Հ. Հ.-ն (2004 թ.):
Հունիսի 23-ին, ժամը 17.30-ին, Երեւանի Մյասնիկյան պողոտայում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան հարվածել է մայթեզրի եզրաքարին եւ կողաշրջվել։ Վարորդը՝ 1968 թ. ծնված Հակոբ Հակոբյանը, տեղում մահացել է:
Հունիսի 24-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Սևան-Ծաղկունք-Զովաբեր ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21214» եւ «ՈւԱԶ-469» մակնիշի ավտոմեքենաներ։
Բախվելու հետեւանքով արգելապատնեշը վնասել է կայանված «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետեւանքով վերջինիս վարորդ, 1969 թ. ծնված Շահեն Ոսկանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով` մահացել է: