ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հրամաններով կադրային մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել Ճանապարհային ոստիկանության սպայական կազմում
Այսօր՝ հունիսի 22-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Օսիպյանի հրամանով Վահան Էվինյանը ազատվել է Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հրամանատարի պաշտոնից և Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատար:
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Սմբատ Նորեկյանը ազատվել է ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատարի պաշտոնից և Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հրամանատար: Ոստիկանապետի մեկ այլ հրամանով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար է նշանակվել Վաչե Մալաքյանը, ով մինչ այդ աշխատում էր նույն վաշտում՝ որպես ավագ տեսուչ:
Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով աշխատանքից ազատվել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանը: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով աշխատանքից ազատվել է նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար Հրանտ Գալստյանը: