Հունիսի 23-ին, ժամը 13:45-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում վերսկսվել են կորած երեխայի (Հ.Հ., 2004 թ.) որոնողական աշխատանքները:
Արշալույս գյուղի մի բնակիչ հունիսի 22-ին ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին և հանձնել 2 ինքնաձիգ, 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 89 փամփուշտ, մեկ ցինկ՝ փակ վիճակում 5.45 մմ տ/չ փամփուշտներ, մեկ տրոտիլ՝ իր պայթուցիչով:
Նախօրեին դատարանը քրեական աշխարհում «Ալո» մականվամբ հայտնի «օրենքով գող» Ալեքսանդր Մակարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը:
Հունիսի 22-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի՝ 1941թ. ծնված Ն.Ա-ն հաղորդել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն այն մասին, որ իրենց տանը վիճաբանություն է տեղի ունենում:
Հունիսի 22-ին Ստեփանակերտ քաղաքի «Ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն այն մասին, որ հունիսի 21-ին կատաղություն ախտորոշմամբ իրենց մոտ ընդունված Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի բնակչուհի՝ 2014թ. ծնված Ա.Մ-ն հունիսի 22-ին ժամը 12:35-ի սահմաններում մահացել է:
ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը տոնում է ծննդյան 65-ամյակը: Նա պատրաստվում է տարեդարձը նշել ընտանեկան միջավայրում:
«Գյուղում ունենք ընդամենը մի փայտյա տնակում ապրող մարդ, որը հենց ինքն էր։ Ինքը դժբախտ մարդ էր, երկրաշարժի ժամանակ կորցրել էր ծնողներին, որբ էր մեծացել։ Մինչև բանակ գնալը, կարելի է ասել՝ մենակ է ապրել, դրանից հետո ամուսնացել է մի աղջկա հետ ու իր հետ ապրել»։
Հունիսի 22-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Արթիկի բաժնում 1989 թ. ծնված Մուշեղ Հ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, Արթիկ քաղաքում գտնվող, իրեն պատկանող ոսկու խանութի հետնաբակում 1986 թ. ծնված Ենոք Դ.-ն հարվածել է իրեն և խանութի մոտ կայանված իր «Հունդայի Սանտաֆե» մակնիշի ավտոմեքենայի սրահից փորձել է հափշտակել 7.000.000 դրամ արժողությամբ ոսկյա զարդերը:
Այս մասին իմացել եմ վերջերս ու որպես ԿԳՆ կրթության տեսչական մարմնի (ԿՏՄ) կառավարման խորհրդի անդամ ս.թ. մայիսի 24-ին դիմել եմ ԿՏՄ ղեկավարին նշելով, որ ուսումնարանում տիրում է հակամանկավարժական մթնոլորտ, տիրում է երկիշխանություն ու ուսումնական գծով փոխտնօրեն Գայանե Հարությունյանն է այնտեղ փաստորեն տնօրինում, ում 70 տարին լրացել է 2018թ. մարտին:
Ժամը 06:30-ի սահմաններում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ սուր կտրող-ծակող առարկայի հարվածներից իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի:
Հունիսի 21-ին ոստիկանության Ավանի բաժանմունքնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ երևանցի Ժիրայր Հովհաննիսյանը և Վաղարշապատի բնակիչ Էլմիրա Մալխասյանը Երևանի Նոր Նորքի 4-րդ զանգվածում հուշանվեր թղթադրամներով պետք է բջջային հեռախոս գնեն:
Հունիսի 22-ին, ժամը 16.40-ին, «Գյումրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում է ստացվել, որ «գոտկատեղի կտրած-ծակած վերք արտաքին արյունահոսությամբ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել մի տղամարդ:
Երեկ՝ հունիսի 22-ին, հրազենի գործադրմամբ ավազակային հարձակում է տեղի ունեցել Սյունիքի մարզում:
Երեկ երեկոյան ՀՀ ԶՈւ-երի զորմասերից մեկում մահացել է պայմանագրային զինծառայող, շարքային Հովհաննես Գրիշայի Մելքոնյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` չի բացառվում, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը հրաժարվի քննել 2015 թվականին Ազգային անվտանգության ծառայության կողմից հայտնաբերված Նորք-Մարաշ վարչական շրջանի հանցավոր խմբի գործը:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ այս օրերին ԱԱԾ աշխատակիցները լծվել են հին, վաղուց փոշով ծածկված նամակները հանելու և դրանց ընթացք տալու գործին: Ըստ այդմ՝ առաջիկայում մասկի-շոուներ կլինեն ոչ միայն պաշտոնյաների տներում, այլև խոշոր ընկերություններում:
«Ժամանակ» թերթը գրում է. «Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի կինը, ով ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի` Լեդի Հակոբի դուստրն է, վարչապետ Նիկոլ Փաշինյանին հասցեագրված գրառում է կատարել:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին զինվորներին հասցեագրված օգնությունների հափշտակությունների վերաբերյալ բացահայտումներից հետո ստուգումներ են անցկացվել Պաշտպանության նախարարությունում:
«Ժամանակ» թերթը գրում է. «Քրեակատարողական վարչությունում հեղափոխությունից հետո բոլոր նշանակումներն արդեն կատարվել են։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալությանը բավական զգացմունքային պահեր են նախորդել:
2018թ. հունվարի 8-ին երկու ոստիկանի կյանք խլած վթարի գործն ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:
Հունիսի 23-ին առանձին շրջաններում, 24-25-ը հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 23-ին ժամը 00:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, բացառությամբ Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ավտոճանապարհի:
Հունիսի 23-ին՝ ժամը 03:18-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 4-րդ թաղամասի թիվ 16 շենքի բակում այրվում է ավտոմեքենա:
Հունիսի 23-ին՝ ժամը 00:37-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Խարբերդի Ամառանոցային 7-րդ փողոցի թիվ 19 տան տանիքում հայտնաբերվել է քաղաքացու դի (կախված վիճակում). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 23-ին՝ ժամը 00:03-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի թիվ 27/1 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացիները մնացել են վերելակում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 22-ին՝ ժամը 13:45-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 3-րդ փողոցում տեղի է ունեցել ջրագծի վթար, ջուրը հոսում է դեպի տներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությանը հունիսի 22-ին՝ ժամը 21:58-ին, տեղեկություն է ստացվել, որ կորած 14-ամյա երեխան՝Հայկ Հարությունյանը, ենթադրաբար նկատվել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի նախկին կինոյի տան մոտակայքում:
Շվեդիայի Սունդսվալ քաղաքի բնակիչները գանգատվել են առնետների ներխուժումից, որոնք, ինչպես պնդում են ականատեսները, հասնում են կատուների չափերի:
«Մի քանի տարի առաջ հոլանդական շատ լուրջ ընկերություն փորձեց Հայաստանում 168 մլն եվրոյի ներդրում կատարել. ծրագրում և՛ ձեթի գործարանը կար, և՛ շաքարի գործարանը։ Մեր օլիգարխներից որոշների դուրը չեկավ, օգտագործեցին անձնական կապերը, ձախողեցին ծրագիրը, և հոլանդացիները հեռացան»: