Բաժիններ՝

Նորապատ գյուղից գողացել էին վճարային տերմինալ. հանցագործությունը բացահայտված է

Հունիսի 21-ին, ժամը 13.40-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Սարդարապատ գյուղից բերման են ենթարկել 1986 թ. ծնված Արմեն Մ.-ին՝ իր վարած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով, իսկ Նորապատ գյուղից՝ 1993 թ. ծնված Արթուր Մ.-ին:

Պարզվել է, որ նրանք 1992 թ. ծնված Հովհաննես Ա.-ի հետ հունիսի 15-ին, ժամը 3.30-ի սահմաններում, նշված ավտոմեքենայով գողացել են Նորապատ գյուղի 5-րդ փողոցում տեղադրված վճարային տերմինալը:

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ տերմինալի սեփականատերը 1972 թ. ծնված Կարեն Մ.-ն է:
Վնասի չափը պարզվում է:

Արմեն Մ.-ն, Արթուր Մ.-ն, Հովհաննես Ա.-ն տվել են բացատրություններ:
Կատարվում է քննություն:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս