
Հայկական զինուժի կորուստները 2018-ի մայիսին. Razm.info

Razm.info. 2018-ի մայիսի 1-ից 31-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 7 դեպքի մասին։ Կորուստները ոչ մարտական են:
Մայիսի 4-ին ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Արթուր Արտյոմի Գասպարյանի մարմինը: Հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ «ինքնասպանության հասցնելու» հոդվածով:
Մայիսի 6-ին ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Լևոն Արսենի Թորոսյանի: Հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ «ինքնասպանության հասցնելու» հոդվածով:
Մայիսի 20-ին ՊԲ արևելյան ուղղությամբ մահացել է ՊԲ զինծառայող Համլետ Նորայրի Գրիգորյանը: Հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ «ինքնասպանության հասցնելու» հոդվածով:
Մայիսի 22-ին ՀՀ հարավարևմտյան ուղղությամբ հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Մարտին Գրիգորի Խաչատրյանի մարմինը՝ որովայնի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով: Քննություն է տարվում։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։