
Վալերի Օսիպյանը Գյումրու ոստիկանապետ է նշանակել

Երեկ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով Գյումրու «Մուշ» բաժնի ոստիկանապետ է նշանակվել Խորեն Բարխոյանը։
Հիշեցնենք, որ Խորեն Բարխոյանը որոշ ժամանակ պաշտոնավարել էր Գյումրու ոստիկանության այս նույն բաժնում, սակայն նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով տեղափոխվել էր Երևան։