Ոստիկանությունը «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունում չարաշահումներ է հայտնաբերել և գործողություններ է իրականացնում: Ինչպես այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, այդ չարաշահումների մասին առավել մանրամասն տեղեկություն կհրապարակի ոստիկանության լրատվական ծառայությունը։
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հունիսի 21-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ Արսեն Պողոսյանն այսօր՝ հունիսի 21-ին, օդանավ շահագործողի վկայական է հանձնել Հայաստանում հիմնադրված «Արմենիան հելիքոփթերս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
«Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարանում սկսվել է Հայաստանի ռուսական ռազմակայանի հրետանային ստորաբաժանման՝ նոր ժամանած զինծառայողների պատրաստումն ուսուցման նոր մեթոդիկայով, որը մշակվել է արդի զինված հակամարտություններում հրետանու կիրառման փորձի վրա:
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2018 թվականի հունիսի 11-ին և 12-ին ՀՀ զինված ուժերի առանձին զորամասերում բացահայտվել են պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով յուրացումների դեպքեր:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուժաշխատողի օրվա առթիվ:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Հայաստանի ազգային արխիվի հարցով դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2016 թվականի մայիսի 30-ի գիշերը ձերբակալվել են ՀՀ ՊՆ ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության պետ գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանը, գնդապետներ Արմեն Մարգարյանը եւ Մհեր Պապյանը: Վերջիններս կասկածվում էին պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը հետևողականորեն շարունակում է ուսումնասիրել ապառք ունեցող ընդերքօգտագործող ընկերությունների ցանկը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո իրավապահ համակարգը հայտնվել է աննախանձելի վիճակում: Բանն այն է, որ իրավապահները մեկը մյուսի հետեւից նոր բացահայտումներ են անում:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուժաշխատողի օրվա առթիվ:
Հունիսի 21-ին, ժամը 09:29-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ձորք թաղամասի թիվ 15 շենքի բակում ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, առկա է ընկնելու վտանգը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում հունիսի 20-ին՝ ժամը 14.06-ին, ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների կողմից Կոտայքի մարզի Առինջ գյուղում գտնվող հյուրանոցներից մեկի մոտ հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 1984 թ. ծնված Սյուզաննա Թ.-ն։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՊԵԿ-ում կադրային փոփոխությունները շարունակվում են, հասել են նաեւ մարզեր։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Մայիսի 29-ին ֆինանսների փոխնախարար նշանակված Արման Պողոսյանը մեծ թվերի հասնող փոխառություններ է ունեցել, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. տարեկան հայտարարագրից:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մանվել Գրիգորյանի բռնապետության տապալումից հետո կրքերն Էջմիածնում չեն դադարում։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ԱԱԾ-ի կողմից օպերացիան, որն իրականացվեց Մանվել Գրիգորյանի «պանսիոնատում», պետք է հայտնաբերեր զենք-զինամթերք, բայց առաջին հերթին՝ ոսկու «սլիտկաներ»՝ բավականին մեծ քանակությամբ, ինչի մասին եղել է «նավոդկա», սակայն գտան բոլորովին այլ բան՝ ապրիլյան պատերազմի ժամանակ Արցախ ուղարկված օգնությունը։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ պարզելու «Յանս» ռեստորանային համալիրում արձանագրված չարաշահումների բոլոր հանգամանքները, ապահովելու բազմակողմանի և օբյեկտիվ քննությունը։
«Ռեժիմի մնացորդները դիմադրում են»:
Հունիսի 20-ին՝ ժամը 21:55-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղու թիվ 1 շենքի բնակարաններից մեկի (5-րդ հարկ) բնակիչը փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով պատուհանից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 21-24-ի գիշերը և երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 21-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, բացառությամբ Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ավտոճանապարհի:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունիսի 21-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
Հունիսի 21-ին՝ ժամը 00:00-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Արտաշատ-Մրգանուշ ավտոճանապարհին` բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 21-ին՝ ժամը 03:53-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհին՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 21-ին՝ ժամը 02:50-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան կամրջի տակ քաղաքացի կա ընկած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր էջում լուսանկար է հրապարակել:
Հունիսի 21-ին՝ ժամը 04:58-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան կողաշրջվել է, ներսում կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Անկախ նրանից, թե ովքեր են այս պահին բերման ենթարկվածները, հարցաքննվածները, դրան պետք է հանգիստ վերաբերվել։ Ինչ-որ տեղ դա նաև Մանվել Գրիգորյանի շահերից է բխում»,- ասում է Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը։