«Ավիաբուժ» բժշկական կենտրոնը, աշխատելով Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության ստանդարտներին համապատասխան, փորձում է երկարաձգել հայաստանցի օդաչուների թռիչքային կյանքը:
2018թ. փետրվարի 2-ին ոստիկանության Կենտրոնական բաժին ստացված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով «Ֆլեշ Մոտորս» ընկերության բազայի տնօրենի կողմից նույն ընկերության կոմերցիան տնօրենի նկատմամբ բռնություն գործադրելու և բռնության սպառնալիքների ներքո բնակարանը բանկում գրավադրելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հունիսի 26-ին բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությամբ ազատ է արձակել Սարի թաղում 2016 թվականի հուլիսի 19-ին ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Հրաչյա Բոյաջյանին, Արման Ադամյանին ու Ժորա Ավետիսյանին:
Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը և Հայաստանի սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը մտքեր են փոխանակել որոշ հետաքրքիր նախագծերի վերաբերյալ: Սերժ Թանկյանը հանդիպում է ունեցել նաև ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ:
Չորս երեխայի մայր ու սոցիալական ծանր պայմաններում բնակվող սիսիանցի Հասմիկ Սարգսյանը ծանոթուհու բնակարանից 10 հազար դրամ գողության համար Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը դատապարտվել է 6 տարի 6 ամիս ազատազրկման:
Հունիսի 26-ին անցկացվել է պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների կարողությունները պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում առավել արդյունավետ օգտագործելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարության և «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի համատեղ հայտարարած զորակոչիկների հերթական մրցույթի առաջին փուլը:
Մի տղամարդ ինքնաձիգ է կամավոր հանձնել ոստիկանության Սիսիանի բաժին։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 26-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Տանյա Ռադոչային:
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից ստացված տեղեկատվության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված հերթական շրջայցի ընթացքում ՀՀ Գեղարքունիքի մարզի տարածքում հայտնաբերվել են անհայտ անձանց կողմից բնական ռեսուրսների ապօրինի օգտագործման՝ հրաբխային խարամի և սևահողի՝ 74.872 խորանարդ մետր լեռնային զանգվածի արդյունահանման դեպքեր:
Հայաստանում վարչական արդարադատության համակարգը օրենսդրական բարեփոխումների և կառուցակարգային լուծումների կարիք ունի:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ս.թ. հունիսի 27-ին սպասվող ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին.
ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից ուսումնասիրվել են «Ժողովուրդ» օրաթերթի՝ մայիսի 17-ի «ՊՆ-ի բառախաղը՝ պետբյուջեի գումարները մսխելու պատճառ» վերտառությամբ հրապարակման մեջ ներկայացված հանգամանքները:
Հունիսի 26-ին, ժամը 6.00-ի սահմաններում, Գյումրիում «Նիսան X-Տրայլ» մակնիշի ավտոմեքենան բախվել է Բուլվարային փողոցի թիվ 110 հասցեի դիմաց կայանված ավտոկցորդին:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու՝ գողացված բանկային քարտով գումարի կանխիկացման փորձ կատարած անձանց ինքնությունը։
Պայմանագրային զինծառայող, շարքային Հովհաննես Մելքոնյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել վաշտի հրամանատարի տեղակալին:
ՀՀ ԶՈՒ ինժեներական զորքերի պետ – վարչության պետ, գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցում է Ղազախստանում հունիսի 26-ից 27-ը անցկացվող ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին կից ինժեներական ապահովման հարցերով համակարգող կոմիտեի հերթական նիստին:
Հունիսի 25-ին, ժամը 18.05-ին, Երևան քաղաքի Էրեբունու փողոցի թիվ 5 հասցեի մոտ իրար են բախվել «Տոյոտա», «Օպել» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են երիտասարդ ընտանիքների և զինծառայողների բնակարանային խնդիրների լուծման հնարավորությունները:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դիզվառելիքի լցակայանում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ:
Հունիսի 25-ին, ժամը 20.40-ի սահմաններում, «Մերսեդես 124» մակնիշի ավտոմեքենան Լուսառատ գյուղից Փոքր Վեդի գյուղ տանող ճանապարհի 3-րդ կմ-ին բախվել է «Լեքսուս RX 300» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետեւանքով «Մերսեդես 124» մակնիշի ավտոմեքեան ամբողջովին այրվել է։
Հունիսի 26-ին, ժամը 11:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 26-ին, ժամը 13:34-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր-Նորքի 7-րդ զանգվածի թիվ 11 շենքի մուտքում առկա է գազի արտահոսք:
Հունիսի 20-ին, ժամը 18.10-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում 1969 թ. ծնված Րաֆֆի Գ.-ն հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 15.10-ից 15.20-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 27 երթուղու ավտոբուսի սրահում գրպանից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է փող և բանկի քարտ:
Վիետնամի հյուսիսում առնվազն 15 մարդ է զոհվել հեղեղումների եւ սողանքների հետեւանքով:
Գյուղատնտեսական վարկերի տույժ-տուգանքների ներման գործընթացում կառավարությունն իր անելիքն արդեն արել է, հարցը բանկերի տիրույթում է:
Հունիսի 26-ին, ժամը 10:04-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Արզնի գյուղի 8-րդ փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկի նկուղում մոտ 1 մետր ջուր է լցվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի կնոջը՝ Նազիկ Ամիրյանին, դեռևս չի ձերբակալվել:
Ջերմուկում անհնազանդության գործողություններ իրականացնող քաղաքացիները հայտարարել են, որ ճանապարհները շարունակում են փակ մնալ՝ չնայած վստահում, սիրում ու հարգում են կառավարության ղեկավարին:
Հայաստանում վարչական դատարանները ծանրաբեռնվել են իրենց ոչ բնորոշ վարչական արդարադատության գործերով: