Բաժիններ՝

Մալաթիայի «օրենքով գող» «Ալոյի» նկատմամբ դատարանը գրավ է կիրառել

Նախօրեին դատարանը քրեական աշխարհում «Ալո» մականվամբ հայտնի «օրենքով գող» Ալեքսանդր Մակարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը:

Քննիչը միջնորդել էր նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը:

Ավելի վաղ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ նախնական քննության տվյալներով՝ 2018 թվականի հունիսի 20-ի «օրենքով գող» համարվող, ՌԴ քաղաքացի, ազգությամբ հայ Ալեքսանդր Մակարյանի բնակության վայրում խուզարկություն էր կատարվել ինչի հետևանքով հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակով և ստվարաթղթով փաթեթավորված չորացված ու մանրացված դեղնականաչավուն զանգված:

Համաձայն դատաքիմիական փորձաքննության թիվ 287Ք-18 եզրակացության՝ հայտնաբերված զանգվածը հանդիսանում է մարիխուանա տեսակի թմրամիջոց՝ 11.19 գրամ քաշով:

Մակարյանին մեղադրանք է առաջադրվել՝ խոշոր չափերով մարիխուանա տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և իր փաստացի բնակության վայրում պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։

Աղբյուր` Փաստինֆո

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս