Դատավոր Արմեն Բեկթաշյանը կհրաժարվի՞ քննել հանցավոր խմբի գործը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` չի բացառվում, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը հրաժարվի քննել 2015 թվականին Ազգային անվտանգության ծառայության կողմից հայտնաբերված Նորք-Մարաշ վարչական շրջանի հանցավոր խմբի գործը:

Ըստ մեզ հասած լուրերի` դատավորը հայտարարել է, թե այս քայլին գնում է, քանի որ ԲԴԽ անդամ լինելով` չի հասցնում լիարժեք քննել առանց այն էլ մեծ աղմուկ հանած գործը:

«Ժողովուրդ» օրաթերթի դիվանագիտական աղբյուրների համաձայն` Ադրբեջանի տարբեր պաշտոնյաներ հայտարարել են, թե եթե Սերժ Սարգսյանը լինի առաջին ուղեւորը, կխոցեն ինքնաթիռը, իսկ եթե այդպիսի հայտարարություն չլիներ, կթողնեին, որ թռիչքը կայանար: Իհարկե այս ամենը միայն խոսակցությունների մակարդակով են, սակայն փաստն այն է, որ մինչեւ այժմ Ստեփանակերտի օդանավակայանից չեն սկսվել կանոնավոր փոխադրումները, իսկ այդ հարցի ձգձգման պատճառն էլ հենց Ադրբեջանի քաղաքականությունն է: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե երբ կլինեն Երեւան-Ստեփանակերտ կանոնավոր չվերթեր, Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Մենք չենք հրաժարվել այդ նպատակից, եւ ուշ, թե շուտ, օդանավակայանը կսկսի գործել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս