Ապրիլյան պատերազմի օրերին օգնություն հասցնողը ՊՆ-ն չի եղել. նոր հանգամանքներ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին զինվորներին հասցեագրված օգնությունների հափշտակությունների վերաբերյալ բացահայտումներից հետո ստուգումներ են անցկացվել Պաշտպանության նախարարությունում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՊՆ-ում փորձել են պարզել, թե 2016 եւ 2017 թվականներին որքան օգնություն է ցուցաբերվել ԵԿՄ-ին:
Ու բացահայտվել է, որ 2017թ.գումարը կազմել է մոտ 30 մլն դրամ, իսկ ահա 2016 թ. ապրիլյան իրադարձություններին ԵԿՄ-ին տրված օգնության չափը կազմել է 26 մլն դրամ: ՊՆ-ում նաեւ փորձ է արվել պարզելու, թե իրականում որքանով ՊՆ-ն ունի իր մեղքի բաժինը, որ զինվորին ուղարկած օգնությունը տեղ չի հասել կամ եթե հասել է, ապա արդյոք նպատակային է օգտագործվել:
Ու պարզվել է, որ այդ օրերին զինվորների համար նախատեսված օգնությունն առաջնագիծ հասցնելու հարցերը համակարգել է ոչ թե ՊՆ-ն, այլ Արտակարգ իրավիճակների նախարարությունը: ԱԻՆ-ից «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան` տեղեկացրել են, որ իրենք օգնությունը տարել են Արցախ` բաշխելով գնդերում, որոնք օգնության կարիք են ունեցել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: