Գերմանիայի Բրեմեն քաղաքում հունիսի 28-ի առավոտյան երեք մարդ էզոհվել բնակելի տանը տեղի ունեցած պայթյունի հետեւանքով:
Հայաստանի և Արգենտինայի միջև գյուղատնտեսական համագործակցության շրջանակներում Երևան և Գյումրի են ժամանել Արգենտինայի Գյուղատնտեսական տեխնոլոգիաների ազգային ինստիտուտի (INTA) մասնագետները` ագրոնոմ ինժեներ Կառլոս Գալմարինին և տնտեսագետ Լուիս Կաբալյերոն:
Հունիսի 27-ին, ժամը 4.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում է ստացվել, որ գոտկային շրջանի կտրած-ծակած վնասվածքով բուժօգնության է դիմել 1991 թ. ծնված Օքսեն Գ.-ն:
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը պնդում է, որ երկրապահները ոստիկանությանն ասել են, որ Նազիկ Ամիրյանի ցուցումով են տեղափոխվել իրենց տանը հայտնաբերված պահածոները:
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ քրեական հեղինակություն համարվող Վստրեչի Ապերը հետախուզման մեջ է, իրենք էլ որևէ սխալ հասցեով չեն մտել, չեն էլ պատրասվում մտնել. «Մենք ունեինք համապատասխան օպերատիվ տեղեկություններ»:
Սույն թվականի հուլիսի 2-ից իրենց իսկ շրջանային բաժինների անձնագրային ծառայություններում օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի մասին նշում կատարելու (վիզա), հնարավորություն կստեղծվի նաև Հադրութի և Մարտակերտի շրջանների բնակիչների համար։
Միաժամանակ պարզվել է, որ 2017թ. ընթացքում Մալիշկա համայնքի թվով 11 բնակիչների անվամբ, որպես սոցիալապես անապահով ընտանիքների օգնություն, ձևակերպվել և դուրս է գրվել ընդհանուր 410.000 ՀՀ դրամ գումար, որը նշված անձանց փաստացի չի վճարվել, այլ համայնքապետարանի գլխավոր հաշվապահի կողմից առձեռն տրվել է համայնքի ղեկավարին, ով նշված գումարը տնօրինել է անձնական նպատակներով:
Հունիսի 28-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ստորագրվեց ՀՀ ԱԻՆ-ի և Ղազախստանի Հանրապետության «Արտակարգ իրավիճակների և աղետների ռիսկի նվազեցման» Ալմաթիի կենտրոն-ի միջև Համագործակցության հուշագիր:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանը հունիսի 27-ին հանդիպում է ունեցել աշխատանքային այցով Հայաստան ժամանած Թմրամիջոցների վերահսկողության կոմիտեի (INCB–International Narcotics Control Board) ներկայացուցիչների՝ Կոմիտեի անդամ Գալինա Գորչագինայիի և Կոնվենցիայի գնահատման բաժնի պետ Պոլ Ռաբբատիի հետ:
Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետ Սասուն Խաչատրյանն այսօր կառավարության նիստից առաջ հստակ չնշեց` արդյոք գեներալ Մանվել Գրիգորյանի կնոջը` Նազիկ Ամիրյանին կալանավորելու միջնորդություն ներկայացնելո՞ւ է, թե՞ ոչ:
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ստացել է ՏՄՊՊՀ նախագահ Ա․ Շաբոյանի պատասխանը, որում նա հայտնում ել, որ հանձնաժողովը ավարտել է հեղուկ գազի ոլորտում իրականացված ուսումնասիրությունը:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ Երևանի թիվ 132 հիմնական դպրոցի նախկին տնօրենի կողմից կաշառք ստանալու վերաբերյալ։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 27.06.2018թ.-ին Վաչագան Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով և 310.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար:
«Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հունիսի 27-ին՝ ժամը 05.35-ին, «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1971 թ. ծնված Արայիկ Ա.-ի։
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ մեր թերթի խմբագրություն էին ահազանգել ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի աշխատակիցները և դժգոհում էին, որ ԲԿ-ի տնօրեն Նորայր Դավիդյանի կողմից կատարվող չարաշահումները անցնում են ամեն չափ ու սահման:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունիսի 28-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ տեղեկացանք, որ Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը, ներկայացել է իրավապահներին, եւ նրան ձերբակալել են։ Նա կասկածվում է «մեծ քանակությամբ զենք եւ ռազմամթերք» ձեռք բերելու եւ պահելու մեջ՝ ՔՕ հոդված 235, 2-րդ մաս։
Հունիսի 28-ին`ժամը 07:04-ին,«911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քասախ գյուղի Վազգեն Սարգսյան 4-րդ փողոցի տներից մեկի նկուղում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 28-ին՝ ժամը 03:09-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Կիրանց գյուղում այրվում է խոտածածկ տարածք:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 28-ին ժամը 00:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, բացառությամբ Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ավտոճանապարհի:
Հունիսի 28-ին՝ ժամը 00:05-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում՝ «Ռոսսիա մոլլ» առևտրի և զվարճանքի համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա. անհրաժեշտ է օգնություն:
Հունիսի 28-ին՝ ժամը 02:34-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սոցցանցերի օգտատերերին հիացրել է մահացող ուսուցչուհու՝ ԱՄՆ-ից Թեմի Ուոդելի վերջին ցանկությունը:
Հայաստանցիներն այս ամռան հանգստի համար առավել շատ փաթեթներ են ամրագրել Եգիպտոս, Հունաստան, ինչպես նաև Վրաստան ուղղություններով: Թեև զարմանալի է, սակայն ակտուալ է դարձել նաև Մոնտենեգրոյում հանգստանալը:
Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը ծառ է տնկել Թումոյի այգում:
Հունիսի 27-ին, ժամը 19:13-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին (մոտ 30 տարեկան կին) փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի 47 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկի պատուհանից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Քաղաքաշինության կոմիտեն անհրաժեշտ է համարում ներկայում դադարեցնել Արամ Մանուկյանի արձանի տեղադրման շինարարական աշխատանքները, կազմակերպել համատեղ քննարկում շահագրգիռ գերատեսչությունների հետ:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) տնօրենի պաշտոնակատար Գևորգ Վարդանյանը լիազորությունների կատարումից իր հրաժարականը բացատրում է այլ աշխատանքի անցնելու հանգամանքով:
Մանվել Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին առընթեր ՀԿԳ ավագ քննիչի կողմից 27.06.2018թ.-ին ձերբակալվել է նույն օրը նախաքննական մարմին ներկայացած Նազիկ Ամիրյանը:
Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։