Բաժիններ՝

Պատահար «Ռոսսիա մոլլ»-ի մոտ

Հունիսի 28-ին՝ ժամը 00:05-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում՝ «Ռոսսիա մոլլ» առևտրի և զվարճանքի համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Astra F» մակնիշի (վարորդը՝ Գ. Մ., ծնված 1993թ.) և «Opel Astra G» մակնիշի (վարորդը՝ Կ. Ս., ծնված 1966թ.) ավտոմեքենաները․ տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930