
Վթար Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին. կա տուժած

Հունիսի 28-ին՝ ժամը 02:34-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Մեղրի-Ագարակ 4-րդ կմ-ին «Opel vectra» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Կ. Բ., ծնված 1986թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Մեղրի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: