Բաժիններ՝

ՀՀ ԱԻՆ-ում ստորագրվել է անդրսահմանային համագործակցության հուշագիր

Հունիսի 28-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ստորագրվեց ՀՀ ԱԻՆ-ի և Ղազախստանի Հանրապետության «Արտակարգ իրավիճակների և աղետների ռիսկի նվազեցման» Ալմաթիի կենտրոն-ի միջև Համագործակցության հուշագիր: Հուշագիրը ՀՀ ԱԻ նախարարության կողմից ստորագրեց Փրկարար ծառայության տնօրեն փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը և ղազախական կողմից՝ Ալմաթիի «Արտակարգ իրավիճակների և աղետների ռիսկի նվազեցման» կենտրոնի տնօրեն Վալերի Պետրովը:

Հուշագրի նպատակն է միջտարածաշրջանային համագործակցություն հաստատել աղետների ռիսկի նվազեցման, բնակչության պաշտպանության, դիմակայունության մակարդակի բարձրացման, կանխարգելման և արտակարգ իրավիճակներին արագ արձագանքման գործընթացներում: Մասնավորապես՝ նախատեսված են համատեղ ուսումնավարժանքներ, մասնագիտական փորձի փոխանակում, համատեղ գիտահետազոտական աշխատանքներ և, անհրաժեշտության դեպքում, փոխօգնություն արձագանքման փրկարարական աշխատանքներում:

Ալմաթիի «Արտակարգ իրավիճակների և աղետների ռիսկի նվազեցման» կենտրոնի տնօրեն Վ. Պետրովի հետ հանդիպման ընթացքում ԱԻ նախարար Հ. Ռոստոմյանը շեշտեց, որ Համաձայնության հուշագրի ստորագրումն առաջին քայլն է աղետների ռիսկի նվազեցման, արտակարգ իրավիճակներին արագ արձագանքման և աղետներին դիմակայունության բարձրացման անդրսահմանային համագործակցությունը տեսականից գործնական դաշտ տեղափոխելու, համատեղ ծրագրեր մշակելու և իրականացնելու գործընթացում: «Երբ գալիս է փորձության ժամը, բոլորս պարտավոր ենք համախմբվելու, աղետը չի ճանաչում ո՛չ ազգություն, ո՛չ կրոն և ո՛չ էլ՝ քաղաքական սահմաններ»,-շեշտեց նախարար Ռոստոմյանը:

Շնորհակալություն հայտնելով համագործակցային հետևողական աշխատանքի համար՝ Ալմաթիի «Արտակարգ իրավիճակների և աղետների ռիսկի նվազեցման» կենտրոնի տնօրեն Վ. Պետրովը շեշտեց, որ Հայաստանը Հարավային Կովկասում առաջին երկիրն է, որ քաղաքական որոշում կայացրեց աղետների ռիսկի նվազեցման ոլորտում միջտարածաշրջանային համագործակցություն նախաձեռնել Միջին Ասիայի տարածաշրջանի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս