Բաժիններ՝

«Զվարթնոց» օդանավակայանում քաղաքացիներ են բերման ենթարկվել

«Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հունիսի 27-ին՝ ժամը 05.35-ին, «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1971 թ. ծնված Արայիկ Ա.-ին, որը ապրիլի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Խարդախությունը):
Արայիկ Ա.-ն ներկայացվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

***
«Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հունիսի 27-ին՝ ժամը 21.00-ին, «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1979 թ. ծնված Արայիկ Զ.-ին, որը 2015թ. սեպտեմբերի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով (Խարդախությունը):
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս