Բաժիններ՝

Ցանցում հիացած են մահացող ուսուցչուհու արարքով

Սոցցանցերի օգտատերերին հիացրել է մահացող ուսուցչուհու՝ ԱՄՆ-ից Թեմի Ուոդելի վերջին ցանկությունը: Որպես վերջին ցանկություն կինը խնդրել է ծաղիկների փոխարեն իր հուղարկավորությանը դպրոցական պարագաներով ուսապայուսակներ բերել անապահով ընտանիքների երեխաների համար: Այդ մասին նրա եղբայրը՝ Բրեդ Ջոնսոնը, հայտնել է Twitter-ում։ «Ուսուցիչ էր մինչեւ վերջին շունչը»,- գրել է Ջոնսոնը:

Տղամարդը նշել է, որ հրաժեշտի արարողությանը եկել էր շուրջ հարյուր ուսուցիչ, որոնք ուսապայուսակներ էին տարել իրենց դպրոցներ: Twitter-ի օգտատերերը հիացել են կնոջ արարքով: «Հիանալի է, վստահ եմ, նա հրաշալի կին էր եւ բարեսիրտ ուսուցչուհի»,- գրել է @kdgcoach-ը:

«Ես ուսուցիչ եմ եւ ինձ դուր է գալիս այդ գաղափարը: Ցանկանում եմ այն կիսել իմ բոլոր գործընկերների հետ, հնարավոր է, մենք կկարողանանք դա ավանդույթ դարձնել»,-հավելել է @NaomiA281-ը: «Մարմնովս սարսուռ է անցնում այդ պատմությունից»,-գրել է օգտատերերից մեկը: «Իսկական մանկավարժ է»,-համաձայնել են մեկնաբանություններում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս