
Փողերի (արյան) լվացում. հիվանդին ուղղորդում են Նորայր Դավիդյանին պատկանող «Sirius» լաբորատորիա. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ մեր թերթի խմբագրություն էին ահազանգել ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի աշխատակիցները և դժգոհում էին, որ ԲԿ-ի տնօրեն Նորայր Դավիդյանի կողմից կատարվող չարաշահումները անցնում են ամեն չափ ու սահման:
Նրանց խոսքով` կենտրոնում գործող լաբորատորիային հրահանգավորված է չկատարել որոշ հետազոտություններ, թեև դա տեղի լաբորատոր պայմաններում հնարավոր է: Փոխարենը հիվանդին ուղղորդում են կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանի սեփականությունը համարվող «Sirius» լաբորատորիա, որտեղ կատարվում են բժշկի կողմից նշանակված լաբորատոր հետազոտությունները, բայց այս անգամ վճարովի հիմունքներով:
Լաբորատորիայի եկամուտն ապահովելու համար բժիշկները հիվանդին նշանակում են ֆերեզ` արյան մաքրում, որը բավական թանկ արժե: Նշանակվում են նաև այնպիսի լաբորատոր հետազոտություններ, որոնք ընդհանրապես պետք չեն, բայց «պետք են» ուղարկողներին: Ըստ ԲԿ-ի աշխատակիցների` «Sirius»-ը համագործակցում է նաև Հանրապետական հիվանդանոցի հետ, որի բժիշկները ևս հիվանդներին «գործուղում են» առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանի սեփական բիզնես համարվող լաբորատորիա` հետագայում իրենց մասնաբաժինը ստանալու պայմանով»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: