«Ես պնդում եմ, պահածոները տեղափոխվել են Նազիկ Ամիրյանի ցուցումով». Վալերիյ Օսիպյան

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը պնդում է, որ երկրապահները ոստիկանությանն ասել են, որ Նազիկ Ամիրյանի ցուցումով են տեղափոխվել իրենց տանը հայտնաբերված պահածոները:

«Այդպես է եղել: Ես պնդում եմ: Կան համապատասխան բացատրություններ, ցուցմունքներ, որտեղ մենք տեղեկություններ ենք ստացել, որ հենց տիկին Նազիկի ցուցումով են փորձել տեղափոխումն իրականացնել: Այդ տեղեկությունը փոխանցվել է ՀՔԾ»,- այսօր կառավարության նիստից առաջ լրագրողներին ասաց Օսիպյանը:

Նա վստահեցրեց, որ բոլոր ձերբակալումները հիմնավոր են. «Եթե այսօրվա Հայաստանում մարդ է ձերբակալվում, ուրեմն բավարար հիմքեր կան, որ ձերբակալում են»:

Թե ինչպե՞ս է ստացվում, որ ոստիկանները բռնում են ոմանց, հետո բաց են թողնում, Վ. Օսիպյանը հայտարարեց, թե ոստիկանությունը «մոտավորապես» չի աշխատում, ոստիկանությունն այն գերատեսչությունն է, որտեղ պարտադիր պետք է լինի հիմք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930