Բաժիններ՝

Մանվել Գրիգորյանի կնոջը` Նազիկ Ամիրյանին կալանավորելու միջնորդություն ներկայացնելո՞ւ է, թե՞ ոչ

Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետ Սասուն Խաչատրյանն այսօր կառավարության նիստից առաջ հստակ չնշեց` արդյոք գեներալ Մանվել Գրիգորյանի կնոջը` Նազիկ Ամիրյանին կալանավորելու միջնորդություն ներկայացնելո՞ւ է, թե՞ ոչ:
«Այս պահին հստակ չեմ կարող ասել, դա կախված է նաև նախաքննության ընթացքում Նազիկ Ամիրյանի հետագա վարքագծից»,- ասաց նա:

Ամիրյանի նկատմամբ հիմնավոր ապացույցների առկայության վերաբերյալ Ս. Խաչատրյանը հորդորեց առաջ չընկնել. «Դեռևս նա կասկածյալի կարգավիճակում է, 3 օրվա` 72 ժամվա ընթացքում ամեն ինչ պարզ կյլինի»:

Դիտարկմանը, որ ոստիկանութունը տեղեկություն էր տարածել, որ նրա ցուցումով են պահածոներ տեղափոխել, ՀՔԾ պետը պատասխանեց, որ եթե այդ մասով նախաքննությունը բավարար ապացույցներ ունենար, նրա ձերբակալման հիմքում նաև դա կնշվեր. «Քրեական դատավարությունում մեկ կամ երկու ապացույցը հաշվով չէ, պետք է լինի ապացույցների բավարար համակցություն: Այս պահին նախաքննական մարմինն այդպես է գնահատել»:

Թե ո՞ւր է եղել Նազիկ Ամիրյանը, Սասուն Խաչատրյանը նշեց, որ դա նախաքննական ապացուցման առարկա չի հանդիսանում այս պահին, դրա համար դրան մեծ ուշադրություն չի դարձվում, և Ամիրյանն ինքն է եկել ներկայացել:

Մանվել Գրիգորյանի մասով ՀՔԾ պետը նշեց, որ մեծ ծավալի աշխատանք կա կատարելու, 2 ամսում չեն հասցնի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս