«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ուժային կառույցներն այժմ ուսումնասիրում են նախկին պաշտոնյաների ստացած ամսական դրամական փոխանցումները, որոնք տրվել են որպես հավելավճար։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունիսի 27-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
Հունիսի 27-ին՝ ժամը 09:28-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, բացառությամբ Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ավտոճանապարհի:
Հունիսի 26-ին՝ ժամը 20:04-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սևանա լճի Արարատ լողափում «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ավազի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 26-ին՝ ժամը 19:45-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին-Բերդի փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 108/6 հասցեում այրվում է չշահագործվող ավտոմեքենա:
Հունիսի 26-ին՝ ժամը 23:14-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 2 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Լաբրադոր-ռեթրիվեր ցեղատեսակի շունը դարձել է Ջորջ Բուշ Ավագի ընտանիքի նոր անդամը:
Ճապոնացի տղամարդուն, որը 30 տարի մենակության մեջ ապրել է Սոտոբոնարի կղզում, ստիպել են վերադառնալ քաղաքակրթություն:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր կնոջ՝ Մելանյայի հետ իրենք դեռ երբեք այնքան լավ հարաբերություններ չեն ունեցել, ինչպես այժմ։
Ամերիկացի աստղանավորդ Բազ Օլդրինը դատի է տվել իր երկու երեխաներին եւ նախկին բիզնես-մենեջերին:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 27-ին ժամը 10։00-17:00 կդադարեցվի Վայոց ձորի մարզի՝ Եղեգնաձոր քաղաքի Նարեկացի և Անդրանիկի փողոցների ու նրբանցքների, Երևանյան խճուղու, Միկոյան 3, 5, 9, 10, 11, 12, 13, 15, Արսենյան 9 համարների, Գետափ գյուղի Ձախափ թաղամասի ջրամատակարարումը:
«Իմ պատմությունը հայ ազգի պատմության նման է»,- հայտնի ամերիկահայ գործարար, Հայաստանի մանուկների հիմնադրամի հիմնադիր Կարո Արմենի խոսքով, կյանքում իր մոտ ամեն ինչ սկսվել է դժվարություններով, սակայն արդյունքում՝ միշտ հաջողությամբ ավարտվել:
Առանձնապես խոշոր չափերի խարդախության մեջ մեղադրվող դատապարտյալն ահազանգում է, թե իր վերաբերյալ քրեական գործը քննելու ժամանակ որդուց վերաքննիչ դատարանի դատավորներից մեկը կաշառք է պահանջել:
ԵՄ-ն Հայաստանում հաստատված սիրիահայերին աջակցելու համար մոտ 3 մլն եվրո արժողությամբ ծրագիր է նախատեսում: Կլուծվեն շատ սիրիահայերի բնակարանային խնդիրներ, ինչպես նաև նրանց հնարավորություն կտրվի զարգացնել իրենց բիզնեսները:
«Ավիաբուժ» բժշկական կենտրոնը, աշխատելով Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության ստանդարտներին համապատասխան, փորձում է երկարաձգել հայաստանցի օդաչուների թռիչքային կյանքը:
2018թ. փետրվարի 2-ին ոստիկանության Կենտրոնական բաժին ստացված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով «Ֆլեշ Մոտորս» ընկերության բազայի տնօրենի կողմից նույն ընկերության կոմերցիան տնօրենի նկատմամբ բռնություն գործադրելու և բռնության սպառնալիքների ներքո բնակարանը բանկում գրավադրելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հունիսի 26-ին բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությամբ ազատ է արձակել Սարի թաղում 2016 թվականի հուլիսի 19-ին ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Հրաչյա Բոյաջյանին, Արման Ադամյանին ու Ժորա Ավետիսյանին:
Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը և Հայաստանի սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը մտքեր են փոխանակել որոշ հետաքրքիր նախագծերի վերաբերյալ: Սերժ Թանկյանը հանդիպում է ունեցել նաև ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ:
Չորս երեխայի մայր ու սոցիալական ծանր պայմաններում բնակվող սիսիանցի Հասմիկ Սարգսյանը ծանոթուհու բնակարանից 10 հազար դրամ գողության համար Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը դատապարտվել է 6 տարի 6 ամիս ազատազրկման:
Հունիսի 26-ին անցկացվել է պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների կարողությունները պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում առավել արդյունավետ օգտագործելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարության և «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի համատեղ հայտարարած զորակոչիկների հերթական մրցույթի առաջին փուլը:
Մի տղամարդ ինքնաձիգ է կամավոր հանձնել ոստիկանության Սիսիանի բաժին։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 26-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Տանյա Ռադոչային:
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից ստացված տեղեկատվության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված հերթական շրջայցի ընթացքում ՀՀ Գեղարքունիքի մարզի տարածքում հայտնաբերվել են անհայտ անձանց կողմից բնական ռեսուրսների ապօրինի օգտագործման՝ հրաբխային խարամի և սևահողի՝ 74.872 խորանարդ մետր լեռնային զանգվածի արդյունահանման դեպքեր:
Հայաստանում վարչական արդարադատության համակարգը օրենսդրական բարեփոխումների և կառուցակարգային լուծումների կարիք ունի:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ս.թ. հունիսի 27-ին սպասվող ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին.
ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից ուսումնասիրվել են «Ժողովուրդ» օրաթերթի՝ մայիսի 17-ի «ՊՆ-ի բառախաղը՝ պետբյուջեի գումարները մսխելու պատճառ» վերտառությամբ հրապարակման մեջ ներկայացված հանգամանքները:
Հունիսի 26-ին, ժամը 6.00-ի սահմաններում, Գյումրիում «Նիսան X-Տրայլ» մակնիշի ավտոմեքենան բախվել է Բուլվարային փողոցի թիվ 110 հասցեի դիմաց կայանված ավտոկցորդին:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու՝ գողացված բանկային քարտով գումարի կանխիկացման փորձ կատարած անձանց ինքնությունը։
Պայմանագրային զինծառայող, շարքային Հովհաննես Մելքոնյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել վաշտի հրամանատարի տեղակալին: