
Արցախի Հանրապետության ոստիկանությունը տեղեկացնում է

Ի գիտություն Արցախի Հանրապետության քաղաքացիների. իրազեկում ենք¸ որ Արցախի Հանրապետության ոստիկանության համակարգում իրականացվող շարունակական բարեփոխումների շրջանակներում՝ ոստիկանության կողմից հանրային ծառայությունների մատուցումն առավել մատչելի դարձնելու նպատակով սույն թվականի հունիսի 11-ից՝ Ասկերանի¸ հունիսի 18-ից՝ Մարտունու և Շուշիի¸ իսկ հունիսի 25-ից Շահումյանի ու Քաշաթաղի շրջաններում հաշվառված քաղաքացիները օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի մասին նշում կատարելու համար (վիզա), Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների բաժին դիմելու փոխարեն կարող են դիմել նաև նշված շրջկենտրոններում տեղակայված ոստիկանության շրջանային բաժինների անձնագրային ծառայություններ։
Սույն թվականի հուլիսի 2-ից իրենց իսկ շրջանային բաժինների անձնագրային ծառայություններում օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի մասին նշում կատարելու (վիզա), հնարավորություն կստեղծվի նաև Հադրութի և Մարտակերտի շրջանների բնակիչների համար։
Արցախի Հանրապետության ոստիկանություն