Արտանիշ գյուղում երկու անչափահաս է կորել
Հուլիսի 5-ին` ժամը 01։51-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղի բնակիչներ Է. Ղ.-ն (2003 թ.) և Է. Ղ.-ն (ծնվ.2007թ.) ս.թ հուլիսի 4-ին, ժամը 05։30-ի սահմաններում ֆերմայից դուրս են եկել և չեն վերադարձել. որոնողական աշխատանքների համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբեը:
Փրկարարները և ոստիկանության աշխատատակիցները իրականացնում են որոնողական աշխատանքներ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: