Բաժիններ՝

Ռուսական կողմը Կազբեկի անցագրային կետում սահմանափակել է բեռնատարների հոսքը

Վրաց-ռուսական «Կազբեկ» սահմանային մաքսակետը 6-րդ օրն անընդմեջ սահմանափակել է բեռնատարների հոսքը։ Ինչպես հաղորդում է Newsgeorgia-ն՝ հղելով Վրաստանի ֆինանսների նախարարության տրամադրած տվյալներին, օրական 400-500 բեռնատարի փոխարեն թույլատրվում է անցնել ընդամենը 240 մեքենայի։

Ըստ այդմ, այժմ Վերին Լարսի անցակետում սահմանահատման իրենց հերթին են սպասում մոտ 600 բեռնատար մեքենա։ Վրացական կողմը հավաստիացնում է, որ խնդիրների առաջացման պատճառը ռուսական կողմի սահմանած սահմանափակումներն են։ Ռուսական կողմը վրացական կողմին հավաստիացրել է, որ տուրիստական սեզոնին իրենց համար ավելի հեռանկարային և եկամտաբեր է զբոսաշրջիկների, այլ ոչ թե բեռնատարների սպասարկումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս