Բաժիններ՝

Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետ Էդուարդ Բաբայանը կմնա կալանքի տակ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ նստավայրում ընթացող նիստում քիչ առաջ մերժեց Էդուարդ Բաբարյանի կալանքի միջոց փոխելու միջնորդությունը։

Հիշեցնենք, որ երեկ ձերբակալվել էր  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետ Էդուարդ Բաբայանը։ Վերջինս կասկածվում է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ:

2018 թվականի հուլիսի 2-ին՝ ժամը 21:30-ին, «Արմենիա» ՀԲԿ-ից հաղորդում էր ստացվել առ այն, որ «աջակողմյան եզրային պնևմոթորաքս /կրծքավանդակի խոռոչում օդի առկայություն/, 9-րդ կողոսկրի կոտրվածք աջից, ենթամաշկային էմֆիզեմա հետին մակերեսի կրծքավանդակի աջ կեսով» ախտորոշմամբ բուժօգնության էր դիմել Երևան քաղաքի մի բնակիչ՝ ծնված 1968թ:

Տուժողին մարմնական վնասվածքները պատճառվել են Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի «Օլիմպավան» մարզասրահում հուլիսի 2-ին տեղի ունեցած միջադեպի ժամանակ։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էին արնանման հետքեր։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, քննչական բաժնի պետի կողմից նախաքննության կատարումը հանձնարարվել էր քննչական խմբին:

50-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող և հարցաքննվել։ Վերջինիս ծանր մարմնական վնաս պատճառելու կասկածանքով ձերբակալվել էր Էդուարդ Բաբայանը, ով վարույթն իրականացնող մարմնին ներկայացել է որպես Օլիմպիական կոմիտեի նախագահի օգնական։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս