
Հաղթանակի կամրջի տակ երիտասարդի դի է հայտնաբերվել

Հուլիսի 4-ին` ժամը 20:19-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Հաղթանակի կամրջի տակ դի է նկատվում. անհրաժեշտ է փրկարարներ օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Փրկարարները հայտնաբերել են Ա. Ե.-ի (ծնված 1995 թ.) դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային: