Բաժիններ՝

ԱՄՆ-ը կաջակցի Հայաստանին «Հազարամյակների մարտահրավերներ» ծրագրի իրականացման հարցում

Ամերիկայի Միացյալ Նահանգները կաջակցեն Հայաստանին «Հազարամյակների մարտահրավերներ» ծրագրի իրականացման հարցում՝ պահանջներին ավելի համապատասխան լինելու համար:

Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն խոստացել էր Հայաստանին աջակցել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի հարցում: Դեսպան Միլսն ասաց, որ այս կապակցությամբ թարմ լուրեր չունի:

«Հազարամյակների մարտահրավերներ» -ի ծրագրերն իրականացնելիս անհրաժեշտ է, որպեսզի երկիրը համապատասխանի կոռուպցիայի դեմ պայքարի, քաղաքական և քաղաքացիական ազատությունների հետ կապված որոշ չափանիշների: Մենք կաշխատենք ձեր Կառավարության հետ, որպեսզի աջակցենք այդ»,- ընդգծեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը:

Եզրափակելով խոսքը՝ նա նշեց, որ դրանք այն փոփոխություններն են, որ Հայաստանի ժողովուրդը, Կառավարությունը ցանկանում է իրականացնել և որոնք անհրաժեշտ են երկրին:

Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի վերջին օրը` հունիսի 29-ին, Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031