
ՃՏՊ Իջևան-Սևան ավտոճանապարհին. կա տուժած

Հուլիսի 4-ին՝ ժամը 17:53-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Սևան ավտոճանապարհին` Սևանավանքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է տուժած և վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Իջևան հատվածի 67-րդ կմ-ին բախվել են «Volkswagen Vento» մակնիշի (վարորդը՝ Գ. Խ., 1990 թ.) և «Opel Astra» մակնիշի (վարորդը՝ Ս. Մ., 1985 թ.) ավտոմեքենաները:
Շտապօգնության աշխատակիցները Գ. Խ.-ին տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: