ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 6-ին ՃՈ հերթապահ մաս ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Զաքյան-Խորենացի խաչմերուկի լուսացույցը, ամրացման սյան հետ միասին, ընկած է երթևեկելի մասի վրա:
Օգոստոսի 6-ին, ժամը 08:33-ի դրությամբ որոնողական աշխատանքները վերսկսվել են:
«Վերին Լարս»-ի անցակետում ստեղծված իրավիճակի շուրջ Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը բանակցություններ է անցկացրել ռուսաստանյան սահմանապահ և մաքսային մարմինների ներկայացուցիչների հետ՝ բեռնատար և մարդատար ավտոմեքենաների (առաջնահերթ՝ երեխաներով ուղևորների և մեծահասակների) անցակետով բացթողնումն արագացնելու նպատակով։
2018թ օգոստոսի 18-ին Ռյազանում կկայանա հնագույն քաղաքների միջազգային ֆորումը, որը կմիավորի 500 տարվա և ավել պատմություն ունեցող քաղաքները:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունն օգոստոսի 6-ին, ժամը 15:49-ին տեղեկություն է ստացել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արցախյան պատերազմի մի խումբ հաշմանդամ մասնակիցներ պատրաստվում են դիմել վարչապետին` իրենց հաշմանդամության կարգը վերականգնելու հարցով. նախկինում պետությունը շուրջ 15 հազար ազատամարտիկի հաշմանդամության կարգն իջեցրել է և զրկել բնակարան ստանալու հնարավորությունից:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ինդոնեզիայի Հանրապետության նախագահ Ջոկո Վիդոդոյին՝ Ինդոնեզիայի Լոմբոք կղզում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի եւ ավերածությունների պատճառ է դարձել:
ՀՀ Ազգային Ժողովի 45 պատգամավորի կողմից ստորագրած՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ երաշխավորագիրը Գլխավոր դատախազությունն արդեն ստացել է, և այն քննարկման փուլում է:
Երևանի քաղաքապետարանի 2018թ. ծրագրով, Մաշտոցի պողոտա-Գր. Լուսավորիչ տրանսպորտային հանգույցի թունելային հատվածի բարեկարգման աշխատանքներն ավատին հասցնելու նպատակով, ս.թ. օգոստոսի 7-ին ժամանակավորապես՝ երկու օրով, կդադարեցվի երթևեկությունը Մաշտոցի պողոտա-Հաղթանակի կամուրջ շարժման ուղղությամբ:
Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը մեկնել է «Վերին Լարս» անցակետ՝ ստեղծված իրավիճակը տեղում ուսումնասիրելու նպատակով: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացնում է Ռուսաստանում ՀՀ դեսպանատունը:
Օգոստոսի 6-ին՝ ժամը 5-ն անց 45-ին, ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Արտաշատի խճուղում դիակ կա։ Դեպքի վայր մեկնած ոստիկանության, նաև այլ իրավապահ կառույցների ծառայողները պարզել են, որ Այնթապ գյուղի բնակիչ, 28-ամյա Արթուր Սահակյանը սպանվել է։
Այսօր լրատվամիջոցներում հայտարարություն է հրապարակվել, որ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում տեղի ունեցած միջադեպի պատասխանատվությունը կրում են նաև ոստիկանության ծառայողները, «որոնք տարիներ շարունակ իրենց անգործությամբ, թողտվությամբ եւ, նույնիսկ, ուղղորդմամբ խրախուսել են իրական կամ ենթադրյալ սեռական կողմնորոշման եւ գենդերային ինքնության պատճառով ատելության հիմքի վրա կատարված հանցագործությունները»:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուխչյանը ՀՀ կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում ներկայացրեց իրավիճակը Լարսի սահմանային անցակետում:
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հայտարարություն է տարածել վերջին շրջանում զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական ցանցերի հարթակներում փաստաբանների պատիվն ու արժանապատվությունը նսեմացնող արտահայտություններ թույլ տալու դեպքերի վերաբերյալ:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի նոր անդամ Հայկ Ալումյանը օգոստոսի 6-ին Վերաքննիչ դատարան բողոք է ներկայացնելու իր պաշտպանյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Վաչե Մարգարյանը օգոստոսի 6-ին հրապարակեց Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Իշխան Բարսեղյանի նկատմամբ դատավճիռը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ ԿԱ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած Վաչագան Ղազարյանի կնոջը` Ռուզաննա Բեգլարյանին 03.08.2018թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով և 310.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ Վ. Ղազարյանի ընտանիքի կազմի մեջ մտնող անձ, թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները, ինչպես նաև ապօրինի հարստացել է:
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 4-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի վայրէջքից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և ժամը 7.05-ին, ոստիկանության Արտաշատի բաժին բերման է ենթարկվել 1967 թ. ծնված Մարտիկ Խ.-ն։
Արտերկրում Հայաստանի Հանրապետության դեսպանատների ու հյուպատոսությունների վերաբերյալ տեղեկություններն արդեն հասանելի են Հայաստանից արտերկիր մեկնած՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների համար:
Հուլիսի 29-ին, ժամը 19.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Խորենացու փողոցում դուրս էր եկել երթեւեկելի մասից եւ բախվել բենզալցակայանի ծածկի երկաթե հենակին. 27-ամյա վարորդը եւ 18-ամյա ու 16-ամյա ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Օգոստոսի 6-ի երեկոյան ժամերին, 7-8-ի գիշերը և երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում, օգոստոսի 9-10-ը շրջանների զգալի մասում, 11-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Մահացել է Ֆրանսիայի օկուպացիայի ժամանակ նացիստների դեմ պայքարած Միսաք Մանուշյանի խմբի վերջին անդամը՝ Արսեն Չաքարյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ոռոգման շրջանի հրատապ լուծում պահանջող խնդիրները:
Oգոստոսի 4-5-ը Ծաղկաձորում տեղի է ունեցել ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից կազմակերպվող և արդեն ավանդական դարձած սեմինար-հանդիպումը ոլորտը լուսաբանող լրագրողների և հասարակական կազմակերպությունների հետ:
Տեսողական խնդիրներ ունեցող անձինք այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել Ավետիք Իսահակյանի արձանի մոտ։ Նրանք պահանջում էին Կույրերի միավորման նախագահական կազմի հրաժարականը։
Թավշյա հեղափոխության ընթացքում, ապա հեղափոխությունից հետո Դուք բազմիցս հայտարարել եք, որ Հայաստանում պետք է բացառվեն այնպիսի արատավոր երեւույթներ, ինչպիսիք են կոռուպցիան, կլանային համակարգը, արդարադատության բացակայությունը, մարդու իրավունքների խախտումները, քաղբանտարկյալների գոյությունը։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը մեկնում է Վերին Լարս՝ տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով:
ՀՀ վարչապետի հանձնարարությամբ` ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը մեկնում է Վերին Լարս՝ տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով:
Հիմնադիր խորհրդարանն ու «Սասնա ծռերի» անդամները կոչ են անում օգոստոսի 17-ին մասնակցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին:
Օգոստոսի 6-ին, ժամը 10:00-ից վերսկսվել են ավտոճանապարհի մաքրման աշխատանքները, որն իրականացնում են «Կոտայքի ՃՇՇ»-ից 3 միավոր ինժեներական տեխնիկա: