«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի բոլոր շահառուները, անկախ նրանից, քաղաքում են բնակվում, թե գյուղական վայրում, պատշաճ կարգով կստանան իրենց հասանելիք աջակցությունը:
Կոտայքի ոստիկանները բացահայտել են 2․330․000 դրամի բժշկական սարքավորումների յուրացման դեպք:
Ցմահ ազատազրկման դատապարտվածը խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունն իր պատշաճ բուժօգնությունը և անհրաժեշտ վիրահատությունը կազմակերպելու համար:
«Երևան» հիմնադրամում վատնումների հետ կապված ուսումնասիրությունը շարունակվում է։ Ինչպես այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին հայտարարեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, Ֆինանսների նախարարության համապատասխան ստորաբաժանումը նախնական հաշվարկել է վատնումների չափը։
Օգոստոսի 7-ին, ժամը 1.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախից կրծքավանդակի հետին պատի կտրած-ծակած» վերքով բուժօգնության է դիմել 1997 թ. ծնված Հրայր Շ.-ն և հայտնել, որ վնասվածքը ստացել է Տիգրան Մեծի պողոտայի թիվ 43 տան բակում վիճաբանության հետևանքով:
Հայաստանում ռուսական ռազմաբազայի ՃՔԿ (ճառագայթային, քիմիական և կենսաբանական) պաշտպանության զինծառայողները բարձրլեռնային Կամխուդ հրաձգարանում սկսել են պատրաստվել հետևակի երկկողմ մարտավարական դասընթացներին:
Կառավարության նիստերը լուսաբանող լրագրողներն այսուհետև հնարավորություն չեն ունենա նիստերի դահլիճին հարող միջանցքում անցկացնել հարցազրույցներ պաշտոնյաների հետ՝ անվտանգության նկատառումներից ելնելով։
Օգոստոսի 9-ին, ժամը 10:43-ին «911» ծառայության ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին-Բերդի փողոցի թիվ 12 հասցեում գտնվող «Ուրարտու» արտադրական միավորում ԲԲԸ-ի տարածքում այրվում է էլեկտրական ենթակայան. անհրաժեշտ է օգնություն:
Օգոստոսի 9-ին, ժամը 11:40-ին «911» ծառայությանը տեղեկատվություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում քաղաքացին ոտքերը մեխով գամել է նստարանին. չի հաջողվում ոտքերի մեխերը հեռացնել նստարանից, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանում ռուսական ռազմաբազայի հետախուզական ստորաբաժանումների զինծառայողները բարձրլեռնային Կամխուդ զորավարժությունների վայրում բարելավում են պայմանական հակառակորդին որոնելու և ոչնչացնելու հմտությունները:
Օգոստոսի 9-ին, ժամը 10:06-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի Պետրովի փողոցի տներից մեկի նկուղը ջրալցվում է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ամուլսարի հարակից համայնքների մի խումբ բնակիչներ բաց նամակ են հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարության անդամներին, որում ասված է.
Օգոստոսի 9-ին տեղեկություն է ստացվել, որ Հ-3 ավտոճանապարհի՝ Գեղարդի վանք տանող հատվածը միակողմանորեն բացվել է:
Այսօր ՀՀ կառավարության նիստից առաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները մեծ պաստառ են փակցրել «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի շենքի վրա, որի վրա գրված է. «Ազատություն նախագահին»՝ հետևյալ հեշթեգերով՝ #noVendetta #freePresident»:
Օգոստոսի 9-ին, ժամը 10:29-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի տներից մեկի նկուղային հարկում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օգոստոսի 3-ին՝ ժամը 21:08-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի «թեժ գիծ» հեռախոսահամարին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից ստացվել է ահազանգ, որ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի բնակիչները նույն գյուղ այցելած մի խումբ անձանց, պայմանավորված վերջիններիս սեռական կողմնորոշումով, պահանջում են հեռանալ բնակավայրից:
«Դե ֆակտո որոշումը կայացված է, մնում է դե յուրե կայացնել: Խոսքը ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ստացած անձանց և նրանց հարազատներին հատուցելու մասին օրենքի նախագծի մասին է: Դա հանրության շրջանում հայտնի է որպես 1000 դրամների մասին օրենք»:
Հայաստանյան որոշ լրատվամիջոցներ, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնում են, որ Հատուկ քննչական ծառայությունը ծանուցում է ուղարկել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ Մարտի 1-ի գործով հարցաքննելու համար:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում` պարզելու սուպերմարկետից խաբեությամբ գումար հափշտակած անձի ինքնությունը:
Օգոստոսի 8-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն այցելել է ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի վարչական համալիր:
Երկար դադարից հետո այսուհետև գործելու է Այրում-Նոյեմբերյան-Երևան օրինական երթուղին:
Արագածոտնի մարզի Կարմրաշեն-Ոսկեթաս-Զովասար գյուղական համայնքները միմյանց կապող մոտ 11,5 կմ երկարությամբ ավտոճանապարհի վրա ընթանում են բարեկարգման աշխատանքներ։
Օգոստոսի 8-ին ժամը 17:51-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 12-րդ կմ վրա` տեղի է ունեցել ՃՏՊ:
Քրեակատարողական ծառայությունում ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Մանուկ Միքայելյանը և անվտանգության ապահովման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Վարուժան Եղիազարյանը հանդիպում ունեցան քրեակատարողական հիմնարկների պետերի անվտանգության ոլորտը համակարգող տեղակալների հետ:
Երևան քաղաքի դատախազության դատախազի որոշմամբ հաստատվել է ծննդկան Մերի Մարգարյանին բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելիս իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու մեջ մեղադրվող երկու բժիշկների վերաբերյալ մեղադրական եզրակացությունը:
Օգոստոսի 8-ին, ժամը 23:02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան-Աղվերան ավտոճանապարհին՝ «Լիլիթ» հանգստյան տան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
Օգոստոսի 9-ին, ժամը 07:52-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհին տեղի է ունցեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օգոստոսի 9-ին, ժամը 06:26-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է էլ. սյանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ավստրալիայի ամենախիտ բնակեցված Նոր Հարավային Ուելսի նահանգի իշխանությունները հայտարարել են, որ նահանգի տարածքում գրանցվել է ավելի քան 50 տարվա ընթացքում ամենաուժեղ երաշտը: Այդ մասին հայտնել է ABC News հեռուստաալիքը:
Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ օգոստոսի 9-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի՝ Տավրոս թաղամասի 4, 6, 7, 8, 9 փողոցների՝ նրբանցքներով, Բաղրամյան պողոտայի, Բաղրամյան 1 և 2 փողոցների՝ փակուղիներով, Բաղրամյան 74 շենքի, Լեռնային փողոցի, Շիրակի խճուղու 56, 58, 60, 66 շենքերի ջրամատակարարումը: